Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/207

Այս էջը սրբագրված է

Լերմոնտովին, Գոգոլին և Սալտիկով-Շչեդրինին, կապեր էր հաստատել ռուս հեղափոխականների հետ, խոր հարգանք էր տածում Չեռնիշևսկու և Դոբրոլյուբովի հանդեպ

Չնայած իրեն բաժին հասած բոլոր դժվարություններին՝ Մարքսը երջանիկ էր Նրա համար երջանկությունը պայքարն էր հանուն առաջադրված նպատակի Մարքսի կողքին ապրում և պայքարում էին հրաշալի մարդիկ՝ անձնազոհ օգնականն ու կինը՝ Ժեննին, խիզախ հեղափոխականներ դարձած դուստրերը, ընկերներն ու համախոհ ները և նրանց մեջ ամենաթանկագին բարեկամն ու զինակիցը՝ Ֆրիդրիխ Էնգելսը

Մարքսը և Էնգելսը գիտական կոմունիզմի հիմնադիրներն են Նրանք ապացուցեցին, որ մարդկության պատմության մեջ բանվոր դասակարգը մեծ դեր ունի կատարելու՝ գյուղացիության և աշխատավորական մյուս զանգվածների հետ համախմբված իրականացնել հեղափոխություն, ոչնչացնել կապիտալիզմը և ստեղծել նոր աշխարհ՝ կոմունիզմ, որի առաջին աստիճանը կլինի սոցիալիզմը Բայց որպեսզի պրոլետարիատի հաղթանակը հաջողությամբ պսակվի, նրա ղեկավարը պետք է լինի կոմունիստական կուսակցությունը

Մարքսը մահացավ 1883 թ մարտի 14-ին Նրա թաղման ժամանակ Էնգելսը դամբանաճառ արտասանեց՝ այն հետևյալ մարգարեական խոսքերով «Ե վ նրա անունը, և նրա գործը կապրեն դարեր»

Մարքսը և Էնգելսը պատմության մեջ առաջինը ճանապարհ բացեցին դեպի աշխատավորների ազատագրումը, դեպի կոմունիզմ Հեղափոխական մեծ ուսմունքը, որի հիմնադիրը եղավ Կարլ Մարքսը, կենսագործվեց: Հոկտեմթերլան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո մեր երկիրն աշխարհում առաջինը կառուցեց սոցիալիզմ և ձեռնամուխ եղավ կոմունիզմի կառուցմանը Սոցիալիզմ են կառուցում մի ամբողջ շարք երկրներ Սովետական Միության հետ կազմելով համաշխարհային սոցիալիստական սիստեմը Մարքս-լենինյան տեսությունը ողջ աշխարհի բանվոր դասակարգի և աշխատավորության հեղափոխական մարտական ուսմունքն է

Մարքսը հետաքրքրվել է նաև հայ ժողովրդի ճակատագրով, իր մի շարք աշխատություններում նշել հայերի դերը մարդկային քաղաքակրթության զարգացման գործում Մարքսն ու Էնգելսը մատնանշում էին նաև հայ ազգային-ազատագրական պայքարի ուղիները Հայ իրականության մեջ մարքսիզմը թափանցել է դեռևս 1870-ական թվականներին Մարքսի հիմնական աշխատությունները թարգմանվել են նաև հայերեն, դարձել ընթերցող լայն հասարակայնության սեփականությունը


Մաուգլի

Փոքրիկ Մաուգլիի հետ մենք ծանոթանում ենք այն պահին, երբ նա անվախ մտնում է գայլի որջը և ահեղ մայր գայլ Ռաքշայի ձագուկների հետ սկսում ծծել նրա կաթը Այդպես նա դառնում է Ոաքշայի հոգեզավակը