Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/210

Այս էջը հաստատված է

աշխատում են, կոչվում է մեխանիկա Մեխանիկայի հիմնադիրն է անգլիակցի գիտնական Ի․ Նյուտոնը


Մեծ Բրիտանիա

(Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)

Մեծ Բրիտանիա պետությունը տեղավորված է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում, Ատլանտյան օվկիանոսում գտնվող կղզիների վրա։ Սա փոքր տարածքով և խիտ բնակեցված երկիր է։ Կար ժամանակ, որ այն բազմաթիվ գաղութներ ուներ։ Այժմ նրա գրեթե բոլոր գաղութներն անկախություն են նվաճել: Պետության գլուխը միապետն է (թագավորը կամ թագուհին), որի իշխանությունը սահմանափակված է պառլամենտով։

Մեծ Բրիտանիան կազմված է չորս մասից՝ Անգլիայից (երբեմն այդպես են անվանում նաև ողջ երկիրը), Շոտլանդիայից, Ուելսից և Հյուսիսային Իռլանդիայից։

Շոտլանդիան գտնվում է երկրի հյուսիսում։ Այն լեռների, լճերի ու գեղեցիկ հովիտների երկիր է։ Շոտլանդացիները սիրում են խմբերգեր երգել, պարել։ Ժողովրդական տոնախմբություններին այստեղ հնչում է պարկապզուկի նվագը։ Զվարճալի տեսք ունի շոտլանդացիների ազգային տարազը, հատկապես տղամարդկանց կարճ, վանդակավոր շրջազգեստները կիլտերը։ Բայց Շոտլանդիան նաև պողպատի ու նավերի, ածխի ու էլեկտրականության, գործարանների ու խոշոր նավահանգիստների երկիր է։ Էդինբուրգը (Շոտլանդիայի գլխավոր քաղաքը) և Գլազգոն իրենց շրջակայքով տառացիորեն պատած են գործարաններով, հանքաքարերով, ֆաբրիկաներով, նավաշինարաններով։ Աշխարհի զանազան երկրներ շոտլանդական մեքենաներ ու այլ ապրանքներ փոխադրող նավերը կառուցվում են հենց այստեղ Քլայդ գետի վրա։

Ուելսը Մեծ Բրիտանիայի ամենալեռնոտ մասն է։ Այստեղ արդյունահանում են ածուխ, կառուցված են պողպատ և սպիտակ թիթեղ թողարկող գործարաններ։ Ուելսի գլխավոր քաղաքը Կարդիֆն է։

Մեծ Բրիտանիայի ամենամեծ և խիտ բնակեցված մասը Անգլիան է։ Գիշեր ու զօր ծխում են անգլիական հին քաղաքներ Բիրմինգամի, Մանչեստրի, Լիվերպուլի գործարանների ու ֆաբրիկաների ծխնելույզները։ Աշնանն ու ձմռանն այստեղ հաճախակի են թանձր մառախուղները։ Անգլիայում պատրաստում են ավտոմոբիլներ ու ածելիների սայրեր, ավիաշարժիչներ ու կարի մեքենաներ, տիկնիկներ ու հեռուստացույցներ։ Անգլիայի հարավում է գտնվում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնը, որը Եվրոպայի հնագույն քաղաքներից է։

Լոնդոնի Վեստ Էնդ («արևմտյան ծայրամաս») կոչվող թաղամասում են տեղավորված ամենալավ թանգարաններն ու թատրոնները, ամենաթանկ հյուրանոցներն ու խանութները։ Թաղամասը կանաչապատ է։

Սիթի թաղամասում, որը քաղաքի կենտրոնական, գործարար շրջանն է, կենտրոնացված են բանկերը, գրասենյակները, դատարանները։ Դեպի այստեղ են հոսում այն շահույթները, որ անգլիական կապիտալիստներն ստանում են՝ շահագործելով Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հարստությունները։ Այդ «ոսկու թագավորության» Սիթիի, մուտքը պահպանում է Թաուերը, որը ժամանակին և ամրոց էր, և պալատ, և բանտ, իսկ այժմ թանգարանի է վերածվել։ Թաուերի պատերի տակով է հոսում Թեմզա գետը։ Նրա ափերի երկայնքով կիլոմետրերով ձգվում են Լոնդոնի նավահանգստի նավանորոգարանները (դոկերը) և նավամատույցները։ Ամեն օր նավահանգստային ամբարձիչներն այստեղ ժամանած նավերից բեռնաթափում են հացահատիկ, միս, շաքար, ցեմենտ, ծծումբ, անագ, բամբակ, ադամաթուզ (բանան)։ Իսկ այստեղից մեկնող նավերն իրենց հետ տանում են ավտոմոբիլներ, հաստոցներ, հագուստ, կոշիկ, գործվածք:

Լոնդոնի նավահանգստին կից է Իստ Էնդը՝ «արևելյան ծայրամասը», որը նավանորոգողների (դոկերների) և բանվորների թաղամասն է։

Լոնդոնի շուրջը փռված են կանաչապատ տարածությյուններ։ Դաշտերում ցանում են ցորեն ու գարի, մարգագետիններում արածում են անասուններ։ Այդ շրջանը հաճախ անվանում են «կանաչ Անգլիա»։

Մեծ Բրիտանիայի աշխարհահռչակ գրողներ Վ. Շեքսպիրը, Չ․ Դիքենսի, գիտնականներ Ի․ Նյուտոնի, Չ․ ԴարվիՆի, Մ․ Ֆարադեյի հայրենիքն է։

Իռլանդիա կղզու հյուսիս-արևելքում է տեղավորված Մեծ Բրիտանիայի չորրորդ մասը՝ Հյուսիսային Իռլանդիան։ Այստեղ տարածվում են վարելահողեր,