Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/212

Այս էջը հաստատված է

արոտավայրեր, բանջարանոցներ ու պտղատու այգիներ: Գլխավոր քաղաքը Բելֆաստն է, որտեղ կան նավաշինական և ավիացիոն բազմաթիվ մեծ գործարաններ, տեքստիլ ֆաբրիկաներ: Հյուսիսային Իռլանդիայում չեն դադարում բուռն շարժումները հանուն ճնշվածների քաղաքացիական իրավունքների։

Խոր անդունդ է ընկած Մեծ Բրիտանիայի աշխատավոր ժողովրդի և նրանց միջև, ովքեր երկրի ողջ հարստության տերն են։ Հանքագործներն ու դոկերները, մեքենաշինարարներն ու փոստային ծառայողներն անվերջ գործադուլներ են կազմակերպում՝ պահանջելով բարելավել իրենց կենսապայմանները։

Մեծ Բրիտանիան նույնպես աշխարհի այն երկրներից է, ուր բնակվում են զգալի թվով հայեր, գլխավորապես'՝ Լոնդոն, Մանչեստր, Լիվերպուլ քաղաքներում։ Հայկական առաջին համայնքներն այստեղ հիմնադրվել են 19-րդ դարի առաջին կեսին, որոնք աստիճանաբար ստվարացել են, և այժմ Մեծ Բրիտանիայում ապրում է շուրջ 17 հզ հայ։ Նրանք հիմնականում ծառայողներ են, բանվորներ, արհեստավորներ, կան նաև արդյունաբերողներ, գիտնականներ, բժիշկներ, արվեստագետներ, երաժիշտներ։ Հայ համայնքն ունի իր դպրոցը, տպարանը, եկեղեցիներ, մշակութային միություններ ու կազմակերպություններ։ Լոնդոնում հիմնված հայ տունը կազմակերպում է դասախոսություններ, համերգներ, ցուցադրում հայկական կինոնկարներ։ Լոնդոնի համալսարանում գործում է հայագիտական բաժին։ Մեծ Բրիտանիայի հայ համայնքը սերտ կապեր է պահպանում Սովետական Հայաստանի հետ։


Միսաք Կարապետի

1886 - 1908

Աշխարհից հեռու մի գյուղում,
    եղեգնյա մի սրինգ կտրած
Արև է երգել ու գարուն այս
    հիվանդ, հանճարեղ պատանին —

Այսպես է գրել Ե․ Չարենցը հայ բանաստեղծ Մ․ Մեծարենցի (Մեծատուրյանի) մասին