Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/217

Այս էջը սրբագրված է

մշակեց Եվ իր մեղքը չէ, որ սառցահատը այդպես էլ չկառուցվեց:

Նա երկար տարիներ եղել է Չափ ու կշիռների գլխավոր պալատի (այժմ՝ Դ. Մենդելեևի անվան մետրալոգիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտ) դիրեկտորը և նպաստել ճշգրիտ չափումների մասին գիտության զարգացմանը։

Մենդելեևն զբաղվում էր գյուղատնտեսությամբ, ուսումնասիրում առևտրական գործը, մշակում անծուխ վառոդի բաղադրությունը, հետաքրքրվում օդագնացությամբ։ Նրա երկերի լիակատար ժողովածուն կազմում է քսանհինգ հաստափոր հատոր։ Նա ընտրվել է աշխարհի շատ երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։

Մի անգամ Բոբլովոյում (Մենդելեևի կալվածքում) գյուղացիները նրան հարցրին «Ասա, Դմիտրի Իվանովիչ, էդ ինչի՞ց է բերքդ էդքան առատ Տաղանդի՞ցդ է, թե՞ բախտիցդ»։ Մենդելեևը ժպտալով պատասխանեց «Եղբայրներ, իհարկե, տաղանդից է». Նա բնավ չէր չափազանցում։ Դա, իրոք որ տաղանդի արդյունք էր, տաղանդ՝ բազմապատկված մշտական անընդմեջ աշխատանքով։ Նա չէր սիրում, երբ իրեն հանճար էին կոչում «Ի՜նչ հանճար ողջ կյանքումս աշխատել եմ, դրանից էլ հանճար եմ դարձել»,— բացականչում էր նա։

Մենդելեևի մահը համաժողովրդական մեծ վիշտ էր հազարավոր մարդիկ վերջին հրաժեշտն էին տալիս նրան՝ նրա աճյունն ուղեկցելով դեպի Պետերբուրգի Վոլկով գերեզմանատունը։ Սգո թափորի առջևից տանում էին քիմիական տարրերի պարբերական համակարգի մեծ աղյուսակը՝ իբրև նրա կտակը գիտնականների ապագա սերունդներին։


Մեսրոպ Մաշտոց

Նա այր մի Մաշտոց անունով
Եվ մենք Նրանով միշտ զինավառված,
Միասին Եղանք ցիր ու ցան արված
Անվերջ կրելով զարկեր ու հարված
Հաղթեցինք դաժան ժամանակներին
Մնացինք կանգուն

Պ Սևակ

Աշնանային պայծառ առավոտ էր Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատից (այժմ՝ էջմիածին) դուրս եկավ նախարարական զորագունդը, հետո՝ հայոց Վռամշապուհ թագավորը և Սահակ Պարթև կաթողիկոսը՝ ժողովրդի և իշխանների ուղեկցությամբ։ Նրանք գնում էին դիմավորելու Մեսրոպ Մաշտոցին, նրա օգնականներին ու աշակերտներին, որոնք իրենց հետ բերում էին հայոց նորաստեղծ տառերը։ Այդ օրը հայ ժողովրդի կյանքում ամենամեծ տոնն էր։

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Հայաստանի Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Սովորել է հունական դպրոցում, քանի որ այն ժամանակ Հայստանում հայկական դպրոցներ չկային, և երկրում տարածված էին հունական դպրոցները։ Շուտով երիտասարդ Մաշտոցը գալիս է Վաղարշապատ և իբրև ատենադպիր ծառայության անցնում արքունիքում; Նա լավ գիտեր հունարեն, պարսկերեն, ասորերեն, վրացերեն և գրում էր թագավորական հրամաններն ու գրությունները, հետո նա դարձավ զինվորական։ 394 թ նա թողեց նաև զինվորական ծառայությունը, դարձավ հոգևորական և սկսեց քարոզչական շրջագայություններ կատարել Հայաստանում, հատկապես Գողթն գավառում։

4-րդ դարում հայ ժողովրդի կյանքում տեղի էին ունեցել իրադարձություններ, որոնք էլ հետագայում կանխորոշեցին Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը։ Դարասկղբին, 301 թ , Հայաստանում պաշտոնական կրոն էր հռչակվել քրիստոնեությունը։ Երկրում եղած կրոնական գրքերը հունարեն էին կամ ասորերեն, ժամասացությունը նույնպես կատարվում էր ժողովրդին անհասկանալի այդ լեզուներով։ Բացի դրանից, նույն դարում, 387 թ, Հայաստանը բաժանվել էր երկու մասի։ Բյուզանդիային միացված արևմտյան մասում հայոց թագավորությունը վերացվել էր հայ ժողովրդի այդ հատվածը հունացման վտանգի տակ էր։ Պարսկաստանի գերիշխանության տակ գտնվող արևելյան մասում թեև պետականությունը պահպանվեց, բայց գնալով մեծանում էր պարսկական ազդեցությունը, պարսկերենն ավելի էր թափանցում հայոց բանավոր խոսքի մեջ։ Հայ ժողովրդի երկու հատվածներն օտարանում էին։

Շրջագայությունների ընթացքում Մաշտոցը տեսավ ու զգաց, որ իր ժողովուրդը կանգնած է ահավոր վտանգի առջև։ Դա ձուլման, այսինքն՝ հայության վերացման վտանգն էր։ Դրա դեմ կարելի էր կռվել հայերեն գիր ու գրականություն, հայկական դպրոց ունենալով, որոնք կմիավորեին երկու մասի բաժանված հայ ժողովրդին և կդառնային նրա գոյատևման առհավատ- չյան