ուղանցներով Այդպիսի գնացքներն իրենց աղմուկով, իհարկե, շատ են խանգարում քաղաքի բնակիչներին
Ուղևորների համար շատ հարմար է մետրոյով երթևեկելը Մետրոյի գնացքները շատ արագ են սլանում Իսկ դրա համար գետնի վրա ու գետնի տակ աշխատում են բազմազան մեքենաներ, որոնք էլեկտրական էներգիա են մատակարարում գնացքներին, լուսավորում և օդափոխում են կայարաններն ու թունելները, ձմռանն ու ամռանը հաստատուն ջերմաստիճան պահպանում այնտեղ
Մեր գնացքը դանդաղեցրեց ընթացքը «Բարեկամություն» կայարան Վերջին կայարանն է, հիշեցնում է բարձրախոսից հնչող ձայնը Եվ ասես հրամանով, բացվում են բոլոր վագոնների դռները, ու մենք դուրս ենք գալիս կառամատույց Շարժասանդուղքը մեզ սահուն վեր է տանում Ահա և փողոցում ենք Մեր ուղևորությունն ավարտվեց
Մերձավոր Արևելք
Այսպես է կոչվում այն տարածքը, ուր տեղավորված են Եգիպտոսը, Թուրքիան, Իրանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Սիրիան, Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը, Եմենի Արաբական Հանրապետությունը, Հորդանանը, Քուվեյթը, Լիբանանը և այլ երկրներ. Այդ երկրներում ապրում են արաբներ, թուրքեր, պարսիկներ և ուրիշ ժողովուրդները
Մերձավոր Արևելքի մեծ մասն զբաղեցնում են քարքարոտ կամ ավազոտ անծայրածիր անապատները Անխնա այրում է արևը, հազվադեպ են անձրևները Ջուր քիչ կա Այս վայրերի բնակչության մեծ մասը հնուց բնակություն է հաստատել Նեղոսի, Տիգրիսի, Եփրատի և այլ գետերի ափերին, այսինքն՝ անուշահամ ջրերին մոտ Առատորեն ոռոգելով գետահովիտների արգավանդ հողերը՝ Մերձավոր Արևելքի բնակիչները մշակում են բամբակ, բրինձ, ցորեն, եգիպտացորեն, բանջարեղեն ու մրգեր Անապատների այն մասերում, ուր կան անուշահամ ջրի ջրհորներ, աճեցնում են փյունիկյան արմավենի, պտղատու ծառեր, բանջարեղեն, եգիպտացորեն Անապատների այդպիսի կանաչ կղզյակները կոչվում են օազիսներ
Եմենի Արաբական Հանրապետության լեռնային շրջաններում, ուր հաճախակի են անձրևները, աճեցնում են «մոկկո» սրճենի, որի սուրճը շատ բուրավետ է
Մերձավոր Արևելքի անապատներում ապրում են քոչվոր բեդվինները Նրանք բուծում են ուղտեր, ոչխարներ և այծեր Բայց տարեցտարի քոչվորների թիվը նվազում է Բեդվինները մշտական բնակության են հաստատվում օազիսներում կամ գետահովիտներում և դառնում երկրագործներ
Մերձավոր Արևելքի ամենամեծ հարստություններից մեկը նավթն է Օտարերկրյա կապիտալիստները զավթել էին նավթով հարուստ շրջանները և երկար ժամանակ դրանց տերն էին Նրանք նավթն արտահանում էին ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԳՖՀ և այլ երկրներ՝ ստանալով մեծ շահույթներ Մերձավոր Արևելքի ժողովուրդները պայքարում էին, որպեսզի իրենց երկրներում արդյունահանվող նավթը պատկաներ իրենց, այլ ոչ թե օտարերկրյա կապիտալիստներին Այժմ նավթի զգալի մասը պատկանում է արաբական երկրներին
Հնում Մերձավոր Արևելքի երկրները հարուստ ու զարգացած էին Առաջինն այստեղ են մշակել բազմաթիվ բույսեր, օրինակ, ցորենը Նրանք առաջինն են դաշտերի ոռոգման համար կառուցել ամբարտակներ, ջրամբարներ, ջրանցքներ Այդ երկրներում են ծագել ու զարգացել շատ արհեստներ՝ գործվածքների հյուսումը, նավերի կառուցումը, բրոնզե, ոսկե, քարե առարկաների պատրաստումը Այդ երկրների գիտնականները եղել են առաջին մաթեմատիկոսները, աստղագետները, աշխարհագրագետները
Երկար տարիներ Մերձավոր Արևելքի երկրներն Օսմանյան կայսրության տիրապետության տակ էին, հետո դարձան Անգլիայի և Ֆրանսիայի գաղութները Նրանց հնագույն մշակույթն անկում ապրեց, իսկ մարդիկ սկսեցին տառապել սովից ու հիվանդություններից Եվ Մերձավոր Արևելքի ժողովուրդները պայքար ծավալեցին հանուն իրենց անկախության Այդ պայքարի շնորհիվ նրանք ազատագրվեցին օտարերկրյա պետությունների տիրապետությունից
Հետևելով լենինյան քաղաքականությանը՝ ՍՍՀՄ-ը Մերձավոր Արևելքի ժողովուրդների հետ զարգացնում է բարեկամության և փոխօգնության հարաբերություններ, օգնում նրանց ամրապնդելոլ իրենց անկախությունը Սովետական Միության և սոցիալիստական մյուս երկրների