Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/228

Այս էջը հաստատված է

Մթնոլորտ

Մենք ձեզ հետ ապրում ենք մի քանի հարյուր կիլոմետր խորությամբ այնպիսի օվկիանոսի հատակում, որն ափեր չունի և ամբողջությամբ շրջապատում է երկրագունդը Այդ օվկիանոսի հատակը Երկրի ողջ մակերևույթն է, նրա հարթավայրերը, լեռները, անապատները, ծովերը

Գիտնականներն այդ երկնագույն օվկիանոսը՝ Երկրի օդային թաղանթը, անվանում են մթնոլորտ Այն միշտ անհանգիստ է արևից տաքացած օդը թեթևանում է ու Երկրի մակերևույթից վեր բարձրանում, իսկ նրա տեղն զբաղեցնում է սառը օդը Երկրի մակերևույթից վեր օդի շարժումն անվանում են քամի Մթնոլորտում կան նաև համեմատաբար հաստատուն ուղղության օդային հոսանքներ օրինակ, պասսատներ կոչվող քամիները միշտ փչում են նույն ուղղությամբ՝ հասարակածով