ձեռնարկությունը պարտավոր է ունենալ մաքրիչ կառույցներ, որպեսզի օդը չաղտոտվի։ Մեր երկրում մթնոլորտի պաշտպանությանը մեծ ուշադրություն է հատկացվում։
Միլոսյան Աֆրոդիտե
Ամեն մի մարդ հաճախ է լսել նրա մասին, հաճախ տեսել նրա կրկնօրինակներն ու պատկերները թանգարաններում ու գրքերում։ Միլիոնավոր մարդիկ երազում են իրենց աչքով տեսնել այդ արձանը։ Թեկուզ մեկ-երկու օրով Փարիզում եղած մարդուն հետո անպայման հարցնում են․ «Լուվրում եղա՞ր, «Աֆրոդիտեն» տեսա՞ր»։
Փարիզի հռչակավոր Լուր թանգարանում պահվող Աֆրոդիտեի արձանը այն ամենաչքնաղ ու ամենազարմանահրաշ ստեղծագործություններից է, որ երբևէ կերտել են մարդկային մեծ հանճարն ու ճարտար ձեռքերը։
Գիտնականները ենթադրում են, որ մարմարյա այդ արձանը քանդակել է հույն քանդակագործ Ագեսանդրոսը, մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Բայց դարեր շարունակ արվեստի այդ հրաշալիքը թաքնված էր մարդկանցից։ Արձանը գտան միայն 1820 թ․ Եգեյան ծովի Միլոս կղզու պեղումների ժամանակ և անվանեցին Միլոսյան Աֆրոդիտե (Վեներա)։
Հնում, երբ մարդիկ հավատում էին, թե իրենց կյանքն ու աշխարհում եղած ամեն ինչ տնօրինում են աստվածները, Աֆրոդիտեն հին հույների գարնան և ծաղկունքի, սիրո և գեղեցկության աստավածուհին էր (հռոմեացիներն իրենց նույն աստվածուհուն անվանում էին Վեներա, հայերը՝ Աստղիկ)։ Նկարիչներն ու քանդակագործները նրան պատկերում էին երիտասարդ, գեղեցիկ կնոջ տեսքով։ Աֆրոդիտիտեի ուրիշ քանդակներ էլ կան՝ Կապիտոլիոմի Աֆրոդիտե, Տավրիդյան Աֆրոդիտե և այլն։ Բայց հազարայակների ընթացքում ստեղծված բազմաթիվ արձանների շարքում Միլոսյան Աֆրոդիտեն ճանաչված է իբրև ամենագեղեցիկը, չնայած արձանը կռնատ է։ Նրա թևերն այդպես էլ չգտան։ Երբ հողի տակից հանում էին արձանը, ենթադրում էին, ոչ մարմարյա գեղեցկուհին իր նուրբ ձեռքերում բռնած պահել է մեծ վահան, որի մեջ նայել է իրեն, ինչպես հայելու մեջ։
Եվ ահա 22 դար առաջ ապրած մեծ վարպետի կամքով մինչև հիմա հրաշք է կատարվում, երբ նայում ես Միլոսյան Աֆրոդիտեին, նրա անասելի հրաշագեղ մարմնին և չքնաղ դեմքին, նորից հավատում ես գեղեցիի հզոր ուժին, որի բարի իշխանությունն անմահ է ու անպարտելի։
Միկլուխո-Մակլայ
Նիկոլայ Նիկոլաևիչ
«Այսուհետ իմ նպատակն է մտածել և աշխատել հասկանալ ինձ շրջապատող աշխարհը։ Մի կողմում ծովն է՝ կորալյան խութերով, յուսում՝ արևադարձային բուսականությամբ անտառը, և երկուսն ել լի են կյանքով ու բազմազանությամբ։ Գոհ