Մի անգամ նրա բարեկամ բնիկներից մեկը՝ Սաուլը, հարցրեց․ «Ասա, Մակլայ, դու՞ էլ մեզ նման կարող ես մեռնել»: Մակլայը չէր ուզում կորցնել պապուասների վրա ունեցած իր ազդեցությունը։ Չէ՞ որ ինքը մի քանի անգամ նրանց ետ էր պահել ռազմական ընդհարումներից և ուրիշ նույնպիսի արարքներից, որոնք վնասում էին հենց իրենց՝ պապուասներին։ Ի՞նչ պատասխաներ։ Խաբել չէր կարող։ Եվ գիտնականն ընդունեց վտանգավոր, բայց իմաստուն մի որոշում։ Նա վերցրեց նիզակը, մեկնեց Սաուլին և հանգիստ ասաց․ «Ինքդ տես, կարո՞ղ է արդյոք Մակլայը մեռնել»։ Շփոթված Սաուլը չգիտեր՝ ինչ աներ։ Այդ պահին մի քանի պապուասներ չդիմացան և նետվեցին՝ իրենց մարմնով պաշտպանելու Մակլային։ Սաուլն իջեցրեց նիզակը։
Մակլայը երկար տարիներ աշխատեց և՛ Նոր Գվինեայում, և՛ Խաղաղ օվկիանոսում գտնվող Մելանեզիայի կղզիներում։ Նա մի քանի անգամ հիվանդացել էր արևադարձային տենդով և մահացավ 42 տարեկան հասակում։ Մակլայի ափ՝ այսպես է կոչվում ծովափի այն մասը, ուր կանգնած էին նրա հյուղակները։ Այդ անվանումը վառ է պահում հիանալի գիտնականի հիշատակը։ Այդ վայրերը ցանկապատված են, և այնտեղ քամուց սոսափում են Մակլայի տնկած արմավենիները։
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը, որին հիացնում էր Ն Ն Միկլուխո-Մակլայի անձնուրաց նվիրվածությունը գիտությանը, նրան գրել է․ « Անկասկած, դուք առաջինը փորձով ապացուցեցիք, որ մարդն