Մկաններն ունեն կծկվելու և նորից թուլանալու առանձնահատկություն Գլխուղեղից նյարդերով հատուկ հրաման ստանալով մկանը կարճանում է, իսկ հետո ընդունում իր նախկին չափը Առհասարակ մկանն իր ծայրերով ամրացած է կմախքի տարբեր ոսկորների Այդ պատճառով էլ, երբ մկանները կծկվում են, համապատասխան ոսկորների դիրքը փոխվում է, տեղի է ունենում շարժում Այսպես, օրինակ, մկանների օգնությամբ ծալվում կամ բացվում է ոտքը, ձեռքը, մատը Միայն մեկ քայլ անելու համար հարկավոր է երկու տասնյակից ոչ պակաս մկանների աշխատանք Սովորաբար, եթե մի մկանախումբը կծկվում է, մյուսը պետք է թուլանա Այսպես, երբ կծկվում են գլուխը դեպի ձախ թեքող մկանները ապա գլուխը դեպի աջ թեքող մկանները պետք է թուլանան Այս ամենը կատարվում է որոշակի կարգով Բարեբախտաբար, օրգանիզմն այնպես է կառուցված, որ մեր բոլոր սովորական շարժումները կատարում ենք առանց մտածելու, ինքնաբերաբար
Մարդը կարող է իր մեջ զարգացնել շատ ավելի բարդ շարժումներն ինքնաբերաբար, ավտոմատորեն կատարելու ունակություն
Երբ դաշնակահարը երաժշտական բարդ ստեղծագործություն է նվագում, և նրա մատները մեկ րոպեում ստեղներին հարվածում են 120 անգամ, նա չի էլ մտածում, թե հերթական ստեղնին որ մատով հարվածի Համբերությամբ, սկզբում դանդաղ, հետո ավելի ու ավելի արագ վարժություններով նա իր մատների մկանները վարժեցրել է գործելու ավտոմատորեն Նույնպես ավտոմատորեն, առանց մտածելու, արգելակը ոտքով սեղմում է վարորդը, երբ ավտոմեքենայի առջև խոչընդոտ է հայտնվում Իրենց մկանները հրաշալի կառավարում են կրկեսի և բալետի արտիստները, մարզիկները
Երեխաներ, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու դեպքում դուք կդառնաք ճարպիկ, ուժեղ և տոկուն
Մյասնիկյան Ալեքսանդր Ֆեոդորի
1886— 1925
Երևանում, Կարմիր բանակի փողոցի վրա բարձրացել է մի հոյակերտ հուշահամալիր Նրա առջևի մասում հասակով մեկ կանգնած է զինվորականի համազգեստով մի մարդ իսկ կողքին վեր խոյացող կոթողներից մեկին փորագրված են Ե Չարենցի խոսքերը
Նաիրյան արևն էր քո մեջ
լենինյան հրով ճառագած
Կանգնենք այստեղ մի պահ՝ սովետական պետական, կուսակցական և ռազմական ականավոր գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանն է մեր առջև
Նոր Նախիջևան Այժմ Դոնի Ռոստով քաղաքին ձուլված այս երբեմնի հայաշատ քաղաքում է ծնվել Ալեքսանդր Մյասնիկյանը, անցկացրել իր մանկական ու պատանեկան տարիները, ստացել նախնական կրթությունը ծխական ու թեմական դպրոցներում, գիշերներ լուսացրել Աբովյանի Րաֆֆու, ՆալբանդւաՆի, Ազղայանի գրքերի վրա Այստեղ էլ դեռևս աշակերտական տարիներին համակվել է հեղափոխական գաղափարներով, ընդգրկվել ընդհատակյա խմբակում
Լրանում է Այյոշայի տասնութ տարին Նա մեկնում է Մոսկվա և երկու տարի սովորում Նազարյան ճեմարանում Մոսկվայում նա ներգրավվում է ուսանողական հեղափոխական շարժման մեջ, մասնակցում 1905 թ հոկտեմբերյան համառուսաստանյան քաղաքական գործադուլին և Դեկտեմբերյան զինված ապստամբությանը 1906 թ արդեն նա կոմունիստական կուսակցության անդամ էր Նույն թվականին ընդունվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, շարունակում հեղափոխական գործունեությունը Ոստիկանությունը տեղեկանում է այդ մասին, խուզարկում նրա բնակարանը և հայտնաբերում արգելված մարքսիստական գրականություն Նրան ձերբակալում են և արտաքսում Կովկաս Երկու տարի Մյասնիկյանն ապրում է Բաքվում, սերտ կապեր հաստատում Ս Շահումքանի և ուրիշ նշանավոր բոլշևիկների հետ Ապա վերադառնում է Մոսկվա, շարունակում իր ուսումը համալսարանում և 1911 թ ավարտում այն առաջին կարգի դիպլոմով