Մյասնիկյանը շատ համեստ մարդ էր Մահվանից առաջ գրած իր մի հոդվածը նա առաջին անգամ տպագրեց գործարանային պատի թերթում «Իմ հանդիպումները Վ Ի Լենինի հետ» խորագիրը կրող այդ հոդվածն ավարտվում է հետևյալ տողերով «Ես անչափ երջանիկ եմ և մինչև կյանքիս վերջը կհպարտանամ, որ եղել եմ Վ Ի Լենինի ժամանակակիցը, անձամբ ծանոթ եմ եղել, խոսել եմ հետը, սեղմել եմ նրա ձեռքը, զբոսնել, շրջագայել եմ նրա հետ, եղել եմ այդ հսկայի, մեր ժամանակի հանճարի հետևորդն ու փոքր աշակերտը»
Մոլդավիա
(Մոլդավական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)
Մոլդավիան համեմատաբար փոքր տարածք ունի, սակայն բնությունը նրան շռայլորեն պարգևել է ջերմություն, արև ու արգավանդ հողեր
Այստեղ հոսում են Դնեստր ու Պրուտ գեղեցիկ, ջրառատ գետերը Ընդարձակ հարթավայրերում ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի դաշտերին հաջորդում են բանջարանոցները ուր հասունանում են լոլիկը, ձմերուկը, սեխը, սմբուկը Հապա Մոլդավիայի այգինե՜րը Տեսե՞լ եք, արդյոք, 30 կմ ձգվող այգի Այդպիսի մի այգի է տարածվում Տիրասպոլ քաղաքի ու Պերվոմայսկի գյուղի միջև և պատկանում է մի քանի կոլտնտեսության Մոլդավիայի շռայլ արևի տակ հասունանում է նաև համեղ խաղող
Մոլդավիան համամիութենական «սեղանին» մատուցում է մեծ քանակությամբ խաղող, մրգեր, բանջարեղեն, շաքար
Հանրապետության գործարանները թողարկում են պտղատու և խաղողի այգիները մշակող տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ, էլեկտրաշարժիչներ, չափիչ սարքեր, սառնարաններ, լվացքի մեքենաներ և ուրիշ շատ ապրանքներ Գործում են բազմաթիվ կոմբինատներ, որտեղ պատրաստում են մրգի և բանջարեղենի պահածոներ, ձեթ, յուղ, շաքար
Հանրապետության էլեկտրակայանները հիմնականում ջերմային են Դրանցից ամենամեծը Մոլդավական ՊՇԷԿ ն է (պետական շրջանային էլեկտրակայան) Իսկ Դնեստրի վրա կառուցված են Դուբոսարիի հիդրոէլեկտրակայանը և մեծ ջրամբար Ջրամբարի ջուրը հոսում է նաև դեպի կոլտնտեսային դաշտեր Քանի որ այստեղ