Մոլեկուլ
Աշխարհում ամեն ինչ կազմված է մանրագույն մասնիկներից՝ ատոմներից, ավելի ճիշտ՝ ոչ թե ատոմներից, այլ ատոմների խմբերից Ատոմների այդպիսի խմբերը կոչվում են մոլեկուլներ Բնության մեջ ատոմը նույնն է, ինչ շինանյութը շինարարության համար Մի քանի տեսակի շինանյութերից՝ քարից, աղյուսից, տախտակից, գերանից, կառուցում են հարյուրավոր տարբեր տներ։ Իսկ մոտավորապես 90 տեսակի ատոմներից մարդն ու բնությունը ստեղծել են հարյուր հազարավոր տարբեր նյութեր Յուրաքանչյուր նյութում ատոմները միանում են տարբեր խմբերով, գոյացնում տարբեր մոլեկուլներ
Յուրաքանչյուր նյութ ունի իր մոլեկուլները Որոշ մոլեկուլներ շատ պարզ են Օրինակ, թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմից, ջրածնի մոլեկուլը՝ ջրածնի երկու ատոմից Սրանք պարզ նյութեր են
Բայց եթե իրար խառնենք որոշակի քանակությամբ ջրածին ու թթվածին և այդ խառնուրդն այրենք, ջրածնի և թթվածնի մոլեկուլներն սկզբում կտրոհվեն ատոմների, հետո կմիանան միմյանց՝ գոյացնելով ջրի մոլեկուլներ Ջուրն արդեն բարդ նյութ է Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմներից
Հատկապես հետաքրքիր հատկություններ ունեն ածխածնի և ջրածնի ատոմներից կազմված մոլեկուլները Դրանք շատ-շատ են, այժմ հաշվվում են մոտ 3 մլն , իսկ գիտնականներն անընդհատ հայտնագործում և արհեստական ճանապարհով ստանում են նորանոր մոլեկուլներ
Ի՞նչն է պատճառը, որ ընդամենը երկու տեսակի ատոմներ գոյացնում են այդքան բազմազան ու բազմաթիվ նյութեր, հետևաբար նաև մոլեկուլներ Առաջին պատճառն այն է, որ այդպիսի մոլեկուլները կարող են կազմված լինել ածխածնի և ջրածնի տարբեր քանակի ատոմներից Եթե ջրածնի չորս ատոմ միանան ածխածնի ատոմի հետ, կստացվի մեթան գազը, որն այրվում է գազօջախներում Ածխածնի և ջրածնի վեցական ատոմները գոյացնում են բենզոլ հեղուկ նյութի մեկ մոլեկուլ Բայց կարևոր է ոչ միայն մոլեկուլի պարունակած ատոմների թիվը, այլև նրանց դասավորությունը
Այսպես, վերցնենք երկու տարբեր նյութեր՝ բուտանը և իզոբուտանը Նրանց մոլեկուլները կազմված են ածխածնի չորսական և ջրածնի տասական ատոմներից, այսինքն ատոմների թիվը նույնն է Սակայն տարբեր է այդ ատոմների դասավորությունը բուտանինը դասավորված են շղթայաձև, իսկ իզոբուտանինը եռանկյունաձև աստղիկի ձևով
Կան նաև շատ բարդ մոլեկուլներ Օրինակ, սպիտակուցների, կաուչուկի, բնափայտի, սինթետիկ նլութերի մոլեկուլները կազմված են հարյուրավոր և, նույնիսկ, հազարավոր ատոմներից
Նյութերի հատկություններն առաջին հերթին կախված են նրանց մոլեկուլների հատկություններից Եթե մոլեկուլները