միմյանց հետ թույլ են կապված, նրանցից կազմված նյութերը կլինեն գազանման, օրինակ, ջրի գոլորշին Սրա մեջ մոլեկուլները շարժվում են արագ ու ազատ միայն պատահաբար բախվելով իրար Եթե գոլորշին սառեցնենք, ջրի մոլեկուլները կսկսեն ավելի դանդաղ շարժվել, կմիանան միմյանց, և գոլորշին կփոխակերպվի հեղուկի Հեղուկի մեջ արդեն մոլեկուլներն անհամեմատ ավելի սերտ են կապված միմյանց, բայց դեռևս բավականին ազատ են շարժվում Եթե ջերմաստիճանն իջեցնենք մինչև զրո աստիճանը, ջուրը կսառչի, և կգոյանա բյուրեղային պինդ նյութ սառույցը, որի մեջ ջրի մոլեկուլները միայն տատանվում են՝ գրեթե չտեղաշարժվելով
Մոլեկուլները կարող են բազմաթիվ փոխակերպումների ենթարկվել Այդ փոխակերպումները կոչվում են քիմիական ռեակցիաներ Սրանց օգնությամբ կարելի է ստանալ նորանոր նյութեր
Մոլորակներ
Երկնքում մոլորակներն աստղերի պես որոշակի տեղ չունեն, այլ «մոլորյալների» նման «թափառում» են նրանց միջև անընդհատ փոխելով իրենց դիրքը Այդտեղից էլ առաջացել է նրանց «մոլորակ» անվանումը Մոլորակների դիրքերի փոփոխությունները Արեգակի շուրջը նրանց պտտվելու հետևանք են
Արեգակին ամենամոտ մոլորակը՝ Մերկուրին, ուղեծրով սլանում է մեծ արագությամբ, և Արեգակի շուրջը նրա մեկ պտույտը տևում է 88 երկրային օր Իսկ իր առանցքի շուրջը Մերկուրին պտտվում է 59 երկրային օրում
Վեներան, Երկիրը, Մարսը, Յուպիտերը նույնպես մոլորակներ են Մեր գրքում նրանց մասին առանձին զրույցներ կան Ըստ հեռավորության հաջորդ մոլորակը Սատուռնն է, որն Արեգակից հեռու է 9,5 աստղագիտական միավորով Իբրև աստղագիտական միավոր ընդունված է Երկրից մինչև Արեգակը եղած հեռավորությունը, որը 150 մլն կմ է Սատուռնի տարին հավասար է գրեթե 30 երկրային տարվա: Այս մոլորակն ունի 20 արբանյակ Սատուռնը գոտևորված է հոյակապ հարթ օղակներով, որոնք, ասես, հսկայական չափերի մի օղ են կազմում Այդ օղի ներսում կարելի է տեղավորել չորս երկրագունդ Օղի հաստությունը համեմատաբար փոքր է մոտ 3 կմ Երբ օղը կողով ուղղված է լինում դեպի Երկիր, ապա ամենահզոր աստղադիտակով անգամ այն հնարավոր չէ տեսնել Սատուռնի օղը հոծ չէ, այլ բաղկացած է նույն հարթության մեջ գտնվող մանր արբանյակներից
Յուպիտերն ու Սատուռնը հսկա մոլորակներ են Նրանք կազմված են, հիմնականում, ջրածնից ու հելիումից Ցուպիտերը Երկրից մեծ է 1345, իսկ Սատուռնը՝ 755 անգամ
Ուրանը հայտնագործվել է 1781 թ Այն Արեգակից հեռու է 19 աստղագիտական միավորով, իսկ նրա տարին հավասար է 84 երկրային տարվա. Ուրանը 61 անգամ մեծ է Երկրից և ունի 5 արբանյակ 1977 թ աստղագետները պարզեցին, որ Ուրանը նույնպես օղակներ ունի
Նեպտուն մոլորակը նշանավոր է նրանով, որ այն հայտնագործել են ոչ թե աստղադիտակով, այլ մաթեմատիկական հաշվարկների օգնությամբ Ինչպե՞ս է դա կատարվել Ֆրանսիացի մաթեմատիկոս Լեվերիեն պարզեց, որ Ուրանի հայտնագործումից հետո անցած 60 տարվա ընթացքում այն շեղվել է հաշվարկված ուղեծրից Լեվերիեն վճռեց, որ Ուրանն իր ճանապարհը «կորցրել» է, որովհետև նրան ձգում է աստղագետներին դեռևս անհայտ մի մոլորակ Երկարատև հաշվարկներից հետո գիտնականը ցույց տվեց այն տեղը, ուր պետք էր փնտրել անհայտ մոլորակը: Հենց այդտեղ էլ հայտնաբերվեց Նեպտունը Այն 60 անգամ մեծ է Երկրից, նրա տարին հավասար է 165 երկրային տարվա Նեպտունի շուրջը 2 արբանյակ է պտտվում Ըստ կազմության և կառուցվածքի Ուրանն ու Նեպտունը նման են Ցուպիտերին ու Սատուռնին
Պլուտոն մոլորակը պտտվում է Արեգակից ամենահեռու ընկած ուղեծրով Պլուտոնի մասին գիտնականներն իմացան միայն 1930 թ Արեգակից նրա ունեցած հեռավորությունը 40 աստղագիտական միավոր է Պլուտոնի տարին հավասար է 250 երկրային տարվա. Նրա շուրջը պտտվում է մեկ արբանյակ Այս մոլորակը մեծությամբ մոտավորապես հավասար է Երկրին Պլուտոնի մասին առայժմ քիչ բան է հայտնի, որովհետև այդպիսի մեծ հեռավորությունից այն ուսումնասիրելը դժվար է
Բացի այս 9 մոլորակներից, որոնց անվանում են մեծ մոլորակներ, Արեգակնային համակարգում, Մարսի և Ցուպիտերի ուղեծրերի միջև, Արեգակի շուրջը պտտվում են բազմաթիվ փոքր մոլորակներ Դրանց