Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/248

Այս էջը սրբագրված է

անվանում են աստերոիդներ (աստղակերպեր)։ Բայց դրանք աստղերի ոչ մի ընդհանրություն չունեն և այդպես են կոչվել միայն այն պատճառով որ նույնիսկ շատ ու շատ անգամ խոշորացնող աստղադիտակով դիտելիս գրեթե բոլորը կետ են երևում։ Հայտնի է ավելի քան 4000 աստերոիդ։ Փոքր մոլորակների տրամագծերը մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի հարյուր կիլոմետր երկարություն ունեն։ Նրանցից ամենամեծը Ցերերան է, որի տրամագիծը 785 կմ է։ Ճշգրիտ հայտնի ուղեծրերով փոքր մոլորակներն ունեն իրենց համարները։ Անցյալ դարում հայտնագործված փոքր մոլորակներն անվանում էին հունական և հռոմեական աստվածների ու հերոսների անուններով։ Հետո սկսեցին կոչել ինչպես քաղաքների ու երկրների անուններով այնպես էլ ի պատիվ ականավոր գիտնականների ու պետական գործիչների։ Վլադիլենա փոքր մոլորակի անվամբ հավերժացվել է Վ․ Ի․ Լենինի անունը։ Մի ուրիշ փոքր մոլորակ կոչվում է Արմենիա։


Մոծակներ

Երբեմն մոծակների պնդերես տզզոցից ու խայթոցներից ուզում ես փախչել որքան կարելի է հեռու, հատկապես այն ժամանակ, երբ նրանք քաղցած են լինում։ Ճիշտ է մոծակի խայթոցն այնքան էլ ցավոտ չէ բայց վատն այն է, որ խայթելիս մաշկի մեջ անցած նրա թուքը տհաճ քոր է առաջացնում։ Իսկ եթե մալարիայի մոծակն է խայթում, նրա թքի հետ մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիա ծանր հիվանդության հարուցիչները։

Իսկ ինչպե՞ս կարելի է իմանալ, թե որն է մալարիայի մոծակը։ Երբ սա նստում է, փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր է բարձրացնում։ Իսկ այն մոծակները որոնք նստում են մի տեսակ կծկված, իջեցնելով փորիկը անվտանգ են։

Միայն էգ մոծակներն են արյուն ծծում, իսկ արուները սնվում են բույսերի հյութով։ Ցերեկը սրանք հավաքվում են փչակներում, թփերի ստվերում։ Իսկ էգերը հաճախ նստում են սենյակների կամ գոմերի առաստաղներին ու պատերին որտեղ կարող են «որս» գտնել։

Էգ մոծակը, արյուն ծծելուց հետո թռչում հեռանում է մի մեկուսի անկյուն և այնքան մնում այնտեղ, մինչև որ լրիվ մարսում է ծծած արյունը։ Այդ ընթացքում էգ մոծակի փորիկում զարգանում են հարյուր հազարավոր ձվեր աստիճանաբար լցնելով ամբողջ փորիկը։ Դրանից հետո մոծակը դուրս է թռչում իր թաքստոցից և ձվադրում այնտեղ ուր ջուր կա։ Մոծակների