Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/254

Այս էջը հաստատված է

Մոնտաժողները հավաքում մոնտաժում են ոչ միայն մեքենաներ կամ զանազան կառուցվածքներ: Բազմաթիվ մոնտաժողներ աշխատում են բնակելի շենքերի շինարարությունում: Չէ որ այժմ գործարաններից շինարարություն են բերում պատրաստի մասեր` ծածկեր, ապակեպատ պատուհաններով պատեր, և մոնտաժողները դրանցից հսկա շենքեր են հավաքում:

Մոնտաժողի մասնագիտությունը շատ կարևոր է ու անհրաժեշտ: Չէ՞ որ մեր երկրում տարեցտարի ավելի ու ավելի շատ գործարաններ, էլեկտրակայաններ, նոր քաղաքներ են կառուցվում:

Մոսկվա

Ավելի քան 800 տարի առաջ Մոսկվա և Նեգլիննայա գետերի միջև ընկած բլրին կառուցվեց գերանե բարձր պարիսպներով մի փոքր ամրոց: Այն անվանեցին Մոսկվա:

Քաղաքն աճում էր, և ստիպված եղան ամրոցի պարիսպներն ընդարձակել: Իշխան Դմիտրի Դոնսկոյի օրոք փայտաշեն պարիսպները փոխարինվեցին սպիտակ քարի պարիսպներով:

15-րդ դարի վերջին Մոսկվան դարձավ ռուսական միավորված հողերի կենտրոն Կրեմլի մեծ պալատում ապրում էր ցարը: Պալատի առջև ընկած հրապարակում կառուցեցին սպիտակավեմ գմբեթավոր տաճարներ և Իվան Մեծի զանգակատունը, որը մի հսկա սպիտակ մոմ էր հիշեցնում: Զանգակատան ոսկեզօծ գմբեթն այն ժամանակ Մոսկվայի ամենաբարձր կետն էր և միաժամանակ իբրև դիտաշտարակ էր ծառայում:

Ընդարձակված քաղաքի նոր հատվածը 16-րդ դարում օղակեցին ևս մի աղյուսաշեն ատամնավոր պարսպով, որի աշտարակները, ավելի լավ, քան Կրեմլինը, հարմարեցված էին թնդանոթային մարտի համար: Այստեղ, Կիտայ-գորոդում, տեղավորեցին վաճառականների կրպակներն ու պահեստները: Քիչ ժամանակ անց Մոսկվան շրջապատվեց սպիտակ քարից կառուցված: Նոր պարիսպներով, որոնց տեղում, սկսած 18-րդ դարի վերջից, ձգվում է մոսկովյան զբոսայգիների օղակը: Այնտեղ, որտեղով հիմա անցնում է լայնահուն Սադովոյե կոլցոն, 17-րդ դարի սկզբին կառուցվեց գերանաշեն հսկա աշտարակներով ամրացված հողապատնեշ: Այդ չորրորդ օղակը կոչվում էր Ջեմլյանոյ գորոդ:

Հին Մոսկվայում փողոցների մի մասը օղակում էր Կրեմլը (հին ամրությունների տեղում կամ նրանց երկանքով), իսկ մյուսները ձգվում էին դեպի Կրեմլ Այդ փողոցները դարձան պետության գլխավոր ճանապարհները նախկին Դմիտրովկան, այժմյան Պուշկինի փողոցը, տանում էր դեպի Դմիտրով, Տվերսկայա, այժմ Դորկոլ, փողոցը դեպի Տվեր, ներկայիս Կալինինի պողոտափ մի մասը և Արբատը դեպի Մոժայսկ և Սմոլենսկ, ներկայիս Լենինի պողոտան դեպի Կալոլգա, Բոլշայա Օրդինկան դեպի հարավ:

Մինչև 18-րդ դարի սկիզբը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան էր: Հետո մայրաքաղաք դարձավ Պետերբուրգը ներկայիս քաղաք Լենինգրադը: 1918 թ. հին ռուսական մայրաքաղաք Մոսկվան դարձավ սովետական պետության մայրաքաղաքը:

Այդ ժամանակից սկսած Մոսկվան տարեցտարի բարեկարգվում է: Ընդարձակվել են նախկին նեղ փողոցները, փայտե տնակներով կառուցապատված շրջանների տեղում ստեղծվել են գեղեցիկ ու հարմարավետ բազմահարկ շենքերով թաղամասեր: Սովետական Միությունում առաջին մետրոն կառուցվել է Մոսկվայում, 1935 թ.: Այն աշխարհի ամենագեղեցիկ ստորգետնյա երկաթուղին է:

Դեռևս մեր դարի սկզբին Մոսկվայի սահմանը Օղակաձև երկաթուղու գոտին էր: Հետո երկաթուղին մնաց քաղաքի ներսում, և հիմա Մոսկվայի սահմանը համարվում է օղակաձև բետոնապատ մայրուղին: Այդ «գոտոլ» երկարությունը ավելի քան 100 կմ է:

Նախկին ծայրամասերում և արվարձաններում Չերյոմուշկիում, Մնևնիկիում, Տեքստիլշչիկիում, Ֆիլիում, Կուզմինկիում, ծնունդ են առել նոր հսկա շրջաններ, ուր ապրում են հարյուր հազարավոր նորաբնակներ: 1980 թ. Մոսկվայում անցկացված 22-րդ Օլիմպիական խաղերի կապակցությամբ կառուցվել է Օլիմպիական ավանը:

Սակայն որքան էլ որ աճի Մոսկվան, նրա սիրտը, սովետական մարդկանց համար ամենաթանկ վայրը մնում են Կարմիր հրապարակը, Կրեմլը: Կրեմլի պատի մոտ կառուցված շենքում, որի վրա ծածանվում է ԽՍՀՄ պետական դրոշը, աշխատում է ԽՍՀՄ-ի կառավարությունը: Կրեմլում է ապրել ու աշխատել սովետական պետություն հիմնադիր Վլադիմիր Իլյիչ Լենինը: