Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/258

Այս էջը սրբագրված է

Հայաստանի մասին Նա օգտագործեց նաև ժողովրդի մեջ պահպանված ավանդազրույցները, ուսումնասիրեց Հայաստանի քաղաքները, բերդերը, բնակավայրերը

Մենք չգիտենք, թե նա երբ է սկսել գրել «Հայոց պատմությունը», բայց հայտնի է, որ այն ավարտվել է մինչև 482 թ

Խորենացին իր շարադրանքն առաջ է տանում երեք զուգահեռ գծերով՝ դրանք սերտորեն կապելով միմյանց Առաջինը հայոց նահապետների պատմությունն է, որ սկսվում է Հայկից (նրա մասին դուք կարող եք կարդալ «Հայկ և Բել» զրույցում), երկրորդը՝ հայ նախարարական տների, իսկ երրորդը՝ Հայաստանի հետ առնչվող հարևան երկրների պատմությունը

Խորենացու երկը հայ ժողովրդի առաջին քննական պատմությունն է Նրա շնորհիվ է, որ կորստից փրկվեցին «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Արտաշես և Սաթենիկ», «Արտաշես և Արտավազդ» ավանդազրույցները, հայ ավանդական նահապետ Արամի, Վահագնի մասին եղած պատմություններն ու երգերը

Մովսես խորենացու «Հայոց պատմությունը» հայ ժողովրդի ամենասիրած գրքերից է և բազմիցս ընդօրինակվել է Միջնադարյան Հայաստանի դպրոցներում այն եղել է հայ ժողովրդի պատմության միակ ու անփոխարինելի դասագիրքը, սերունդներին կրթել հայրենասիրության ոգով Այդ գրքի հնագույն ընդօրինակություններից մեզ է հասել 50 ամբողջական ձեռագիր, որից 30-ը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում

Մովսես Խորենացու երկի բնագիրը, որը գրվել է հին հայերենով՝ գրաբարով, առաջին անգամ տպագրվել է 1695 թ , Ամստերդամում Հետագայում շատ հրատարակություններ է ունեցել, վերածվել աշխարհաբարի, թարգմանվել ուրիշ լեզուներով

Երբ մեծանաք, անպայման կկարդաք այդ գիրքը և շատ բան կիմանաք ոչ միայն մեր ժողովրդի հեռավոր անցյալի, այլև հին աշխարհի ուրիշ ժողովուրդների մասին, որովհետև պատմահոր գիրքը պատմության մի ուրույն հանրագիտարան է

Մովսես Խորենացու մասին կարդացեք հետևյալ գիրքը

Խաչատրյան Հ , Քերթողահայրը Ե , «Սովետական գրող» 1985


Մոցարտ Վոլֆգանգ Ամադեուս

1756 - 1791

Ավելի քան երկու հարյուր տարի առաջ ամբողջ Եվրոպայում խոսում էին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ապրող հնգամյա զարմանալի երաժիշտ Վոլֆգանգ Մոցարտի մասին Պատմում էին, որ այդ «հրաշամանուկը» չտեսնված վարպետությամբ կլավեսին, ջութակ և երգեհոն է նվագում Տղան օժտված էր հանպատրաստից ստեղծագործելու, այսինքն՝ երաժշտական երկը հենց նվագելիս հորինելու ապշեցուցիչ ձիրքով Նրա այդ ձիրքը հիացնում էր ոչ միայն երաժշտասերներին, այլև հայտնի կոմպոզիտորներին «Այս տղան կգերազանցի բոլորիս»,— խոստովանում էին նրանցից շատերը Գրեթե ակնթարթում նա ստեղծում էր անկրկնելի ու թովիչ մեղեդիներ Լինելով զարմանալի քաղցրալուր ու կենդանի դրանք շատ պարզ էին թվում Բայց որքա՜ն բազմազան էին այդ մեղեդիները՝ մերթ պարի նման նրբագեղ ու աշխույժ, մերթ երգի նման թախծոտ ու մտերմիկ, մերթ էլ վարակիչ կենսուրախ

Հանճարեղ տղայի մասին պատմությունները նման էին լեգենդի. Լրագրերը հաղորդում էին ԳԵրմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տված նրա արտասովոր համերգների մասին Ֆրանսիացիներն ի պատիվ վեցամյա կոմպոզիտորի առաջին անգամ տպագրեցին ջութակի և կլավեսինի համար գրած նրա ստեղծագործությունները Մոցարտը շատ էր աշխատում Պատահում էր, օրական երկու համերգ էր տալիս, երաժշտություն գրում նույնիսկ գիշերը

Երբ լրացավ Մոցարտի տասնչորս տարին, Իտալիայի Միլան քաղաքի օպերային հայտնի թատրոնը նրան պատվիրեց գրելու «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան Այն բեմադրվեց 1770 թ և հսկայական հաջողություն ունեցավ Մոցարտը բարդ քննություն բռնեց նաև Բոլոնիա քաղաքի երաժշտական ակադեմիայում Մեկ ձայնով կատարվող հնագույն մեղեդու հիման վրա նա կես ժամում մի բարդ ստեղծագործություն գրեց ամբողջ երգչախմբի համար Եվ տասնչորսամյա Մոցարտը դարձավ ակադեմիայի անդամ Իտալիայում նա գրեց շատ երգեր, սերենադներ, սիմֆոնիաներ, կվարտետներ