Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/260

Այս էջը հաստատված է

վարակազերծում են: Որպեսզի խառնելիս լցոնը չտաքանա, ավելացնում են սառույց, որն օր ու գիշեր պատրաստում է հատուկ տեղեկակայանքը: Մանրէները ոչնչացնելու նպատակով երշիկի թաղանթը խորովում են, որի միջի լցոնը տաքանում է ու ապխտվում:

Համեղ պելմենները նույնպես պատրաստում է մեքենան, որը շատ պարզ ու սրամիտ կառուցվածք ունի: Սկզբում մեքենան խմորից միանգամից պատրաստում է մսով լցոնած մի քանի փողակ: Փոխակրիչի շարժվող ժապավենը դրանք տանում է դեպի կողավոր անվակները, որոնք ասես գլորվում են փողակների վրայով:

Անվակների կողերը փողակներից կտորներ են կտրում և իրար կպցնում խմորի վերևի ու ներքևի շերտերը: Ստացվում են պելմենները: Այնուհետև պելմենները գնում են սառնարան, և հատուկ ավտոմատը ճիշտ նույն կշռաչափով դրանք լցնում է տուփերի մեջ: Նույնպիսի «հմուտ» մեքենաներն են պատրաստում կոտլետներն ու կարկանդակները:


Մրջյուններ

Մրջյուններն ապրում են ոչ միայն մրջնանոցներում, այլև ծառերի բների, ծաղիկների ցողունների մեջ, գետնի տակ: Արևադարձային երթային մրջյուններն, օրինակ, մշտական ապրելատեղ չունեն: Նրանք շարասյուներով շարժվում են անտառներով, անցնում առվակների վրայով, էգ մրջնին՝ «թագուհուն», տանում են շարասյան կենտրոնով, քարշ տալիս թրթուրներին ու ջահել մրջյուններին: Այդպիսի մրջյուններն իրենց ճանապարհին ուտում փչացնում են կենդանի բնությունը:

Ամերիկյան հովանոցավոր մրջյունները մի քանի րոպեում կարող են տերևազրկել մեծ ծառը: Նրանք օղակ-օղակ կտրատում