Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/265

Այս էջը հաստատված է

Մուսայելյան

Սարգիս Գրիգորի

1882-1920

Պատանի Սարգիսը, շատ ու շատ հայ երեխաների նման, ծնվել էր չքավոր գյուղացու ընտանիքում և վաղ հասակից ճաշակել այն ժամանակվա չարքաշ կյանքի դառնությունները: Այդուհանդերձ, նա իր աշխատասիրությամբ ու աչքաբացությամբ կարողացավ հաղթահարել բազմապիսի դժվարություններ և անցնել կյանքի ու գործունեության արգասավոր ուղի:

Ս. Մուսայելյանը սկզբում սովորում է հայրենի Գետաշեն գյուղի (այժմ Ադրբեջանի Խանլարի շրջանում) դպրոցում, ապա Կորիի ուսուցչական սեմինարիայում, ուր ուսմանը զուգընթաց մասնակցում է աշակերտական խմբակներին, համակվում հեղափոխական գաղափարներով:

1901 թ. նա անցնում է մանկավարժական աշխատանքի և իրեն դրսևորում որպես աշակերտների հմուտ ու սիրված դաստիարակ: Նա Նուխիի (այժմ՝ Շաքի) գավառի Սաբաթլու գյուղում առաջին անգամ բացում է տղաների ու աղջիկների միացյալ դպրոց Միաժամանակ բացատրական աշխատանք է տանում գյուղացիների մեջ, պարզաբանում նրանց ծանր դրության պատճառները: Մուսայելյանն այնուհետև աշխատում է Գորիսի դպրոցում և ակտիվացնում իր հասարակական գործունեությունը: Նա աշխատակցում է ժամանակի մամուլին և մերկացնում տիրող կարգերը:

1914 թ. հուլիսին պայթեց առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմը, որն անհամար զոհեր ու զրկանքներ պատճառեց մարդկությանը, այդ թվում և հայ ժողովրդին: Զորակոչվեց նաև Մուսայելյանը և, գտնվելով արևմըտյան ռազմաճակատում, հեղափոխական աշխատանք տարավ զինվորների շրջանում: 1917 թ. տապալվեց ցարիզմը: Մուսայելյանը եռանդուն աշխատանք է տանում Մինսկում, ընտրվում գնդի հեղկոմի նախագահ: Նա, ոգեշնչված հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակով, մասնակցում է Անդրկովկասում սովետական իշխանության հաստատման համար մղվող պայքարին, դառնում Ստ. Շահումյանի գլխավորած Բաքվի կոմունայի կարմիր հրամանատարներից մեկը:

1919 թ. Մուսայելյանը գործում էր Հայաստանում և բոլշևիկյան աշխատանք տանում դաշնակցական բանակում: Բուռն էին 1920 թ մայիսմեկյան ցույցերը, որոնք վերածվեցին հերոսական ապստամբության: Այն գլխավորում էին կոմունիստները: Ալեքսանդրապոլում գտնվող «Կարդան զորավար» զրահագնացքը, որի հրամանատարն էր Ս. Մուսայելյանը, ծածանում է հեղափոխության կարմիր դրոշը և դառնում ապստամբության մարտական շտաբը: Մուսայելյանը հանդես էր գալիս կրակոտ ելույթներով և ժողովրդական զանգվածներին վճռական գրոհի կոչում