Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/272

Այս էջը սրբագրված է

Նրան անվանում էին «Սքանչելի ժորժ»։ Նա, իրոք, սքանչելի էր իր արվեստով, մարդկային նկարագրով, նորը պաշտպանելու և հաստատելու խիզախությամբ, բոցավառ հոգով։ Սքանչելի էին թատերական ներկայացումների նրա ձևավորումները լուսեղ ու շարժուն մտքեր ու զգացմունքներ փոթորկող և անչափ արևային։ Ժամանակակիցների վկայությամբ, դրանք հեղաշրջում էին բեմանկարչության մեջ։ Թատրոնների դահլիճները լեփ-լեցուն էին հանդիսականներով մարդիկ գալիս էին տաքանալու յակուլովյան ներկայացումների ջերմությամբ, տեսնելու լուսավորը, կյանքը հաստատողը..

Ծնվել է Թիֆլիսում (Թբիլիսիում), փաստաբանի ընտանիքում. Ինը տարեկան էր, որ զրկվեց հորից 1893 թ նրանց ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա ժորժն ընդունվեց Լազարյան ճեմարան, ապա սովորեց։ Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, այնուհետև մասնագիտացավ ինքնակրթությամբ։