որ օվկիանոսում էլ նավը նավարկի, նրա երթուղիներին մշտապես հետևում են իր նավահանգստում
Աշխարհի բոլոր ծայրերից նավեր են գալիս սովետական Արխանգելսկի, Լենինգրադի, Ռիգայի, Օդեսայի, Վլադիվոստոկի նավահանգիստները Բևեռային շրջանից այն կողմ ընկած նախկին փոքրիկ բնակավայրի տեղում աճել է Մուրմանսկի խոշոր նավահանգիստը Նոր նավահանգիստներ են ստեղծվել Սիբիրի մեծ գետերի ափերին Սիբիրից անտառանյութ տանելու համար նավեր են գալիս Ենիսեյ գետի ափին գտնվող Իգարկա նավահանգիստը Լենայի գետաբերանում կառուցվել է Տիկսի նավահանգիստը Հեռավոր Արևելքում ալիքներից ու քամուց պատսպարված հարմարավետ ծովախորշում, բարձրացել է Նախոդկա հսկա նավահանգիստը Մեր երկիրը ծովային մեծ տերություն է
Նավաստի
Նավաստու մասնագիտության մեջ այնպիսի մի բան կա, որը հնուց անտի ամենահետաքրքրասեր, անդադրում և խիզախ տղաներին մղել է թողնելու հայրական են տունը, մեկնելու հեռավոր նավահանգիստ և որևէ նավի վրա վարձվելու որպես փոքրավոր Ի՞նչ կա այնտեղ, հեռուն ձգվող հորիզոնի ետևում
Դժվար և վտանգավոր է նավաստու մասնագիտությունը Նավաստին միշտ հերթապահության մեջ է թե հեղձուցիչ տապին ու անտանելի ցրտին, թե անլուսին գիշերներին ու անթափանց մշուշին, թե ուժասպառող անհողմության և թե՛ մոլեգնող փոթորկի ժամանակ, երբ ալիքները ծառս են լինում, և թվում է, տախտակամածը փախչում է ոտքիդ տակից
Դեռ հնուց նավաստիները հայտնագործել են նոր աշխարհներ, ուղիներ հարթել դեպի հեռավոր երկրներ Նրանք բեռներ էին փոխադրում այս կամ այն երկիրը հասցնում վաճառականների ու արկածախնդիրների, զորք ու վերաբնակիչների Ձկնորսական նավերը ծովերում հետապնդում էին ձկների վտառների Ծովակատուներ որսալու համար հյուսիսային կղզիների ճամփան էին բռնում ծովային որսորդները
Այդ ժամանակներից ի վեր շատ բան է փոխվել Հազարավոր զբոսաշրջիկներով բեռնավորված մարդատար խոշոր լայներները (օվկիանոսային նավերը), որ կարծես լողացող ճերմակ քաղաքներ լինեն ակոսում են երկրագնդի ծովերն ու օվկիանոսները Հյուսիսային ծովերում նավերի կարավանների համար ճանապարհ են հարթում հզոր սառցահատները Հսկա տանկերները (հեղուկանավերը) իրենց անպարփակ ընդերքն են ընդունում մինչև 400 հզ տոննա նավթ Լողացող ձկնագործարաններն ուղեկցում են ձկնորսական նավատորմիղներին և նրանց հնարավորություն ընձեռում մի քանի ամիս մնալ ծովում՝ առանց նավահանգիստ վերադառնալու Սառնարանային հզոր տեղակայանքով սարքավորված ռեֆրիժերատորները (սառնանավերը) կտրում անցնում են մեծ տարածություններ փոխադրելով շուտ փչացող մթերքներ Սորուն բեռների համար կառուցված են հատուկ նավեր բալկերներ, իսկ անտառանյութ փոխադրելու համար փայտատար նավեր Կան նաև գիտահետազոտական և այլ նավեր
Նավերում տեղակայված են բարդ սարքեր, որոնց սպասարկման համար անհրաժեշտ են հմտություն և զանազան գիտելիքներ Ահա թե ինչու այժմ նավի վրա, բացի նավապետից, նրա օգնականներից, բոցմանից ու նավաստիներից, կան նաև շարժիչավարներ, մեխանիկներ, էլեկտրիկներ ռադիստներ, ջրասուզակներ, պոմպավարներ, ինժեներներ և տեխնիկներ Ո՜րը թվարկես
Շատ բան է փոխվել պանծալի առագաստանավերի ժամանակներից Չի փոխվել միայն ծովը «ազատ տարերքը», ինչպես ասել է Ա Ս Պուշկինը Եվ ինչպես հնում այսօր էլ այդ տարերքը նավաստիներից պահանջում է հաստատակամություն խիզախություն, նվիրվածություն Եվ ինչպես առաջ, այժմ էլ ծովայինի համազգեստը ժապավենավոր անհովար գլխարկը, մուգ բաճկոնը և նրա օձիքի եռանկյունաձև բացվածքից երևացող կապույտ ու սպիտակ զոլավոր շապիկը, շարունակում է հրապուրել տղաներին Բայց հիմա նրանք ոչ թե միանգամից աշխատել են սկսում նավի վրա, այլ նախապես սովորում են ծովային դպրոցներում և ուսումնարաններում, ստանում այն մասնագիտություններից որևէ մեկը, առանց որոնց մեր օրերում հնարավոր չէ ծովային դառնալ Եվ ամեն տարի, երբ սկսվում է հերթական զորակոչը սովետական բանակ, հազարավոր ամենաանհանգիստ, ամենաուժեղ, ամենահամարձակ և հետաքրքրասեր տղաներ վճռականորեն հայտարարում են «Ուզում