Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/287

Այս էջը սրբագրված է

եմ ծառայել ՍՍՀՄ ռազմածովային նավատորմում Խնդրում եմ ինձ ընդունել նավատորմ »


Նավեր

Նավերը հազարամյակների պատմություն ունեն Սկզբում մարդիկ նավարկում էին ծառաբներով ու լաստերով, ապա ծառաբնից փորված մակույկներով Այդպիսի մակույկներով տեղաշարժվում էին գետերում ու լճերում հատակից հրվելով ձողով կամ թիավարելով թիակներով Մոտավորապես 3 հզ տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք բացի թիակներից նաև առագաստներ ունեին Այդ նավերով ծովով բեռներ էին փոխադրում, ռազմերթի դուրս գալիս Առագաստաթիակավոր փայտե ռազմանավերը գալերները, երկարատև կյանք ունեցան Մեզ հայտնի առաջին գալերները պատրաստվել են մեր թվականությունից հազար տարի առաջ, իսկ վերջինները մասնակցում էին 18-րդ դարի վերջի ծովամարտերին

Նավեր կառուցում էին նաև հին և միջնադարյան Հայաստանում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում նկարագրված է շքեղ կառուցված, գեղեցիկ գահավորակներով ու բազմոցներով կահավորված մի նավ, որը երթևեկում էր Վանա լճում Սևանա լճում երթևեկել են և՛ լաստանավեր, և՛ առագաստանավեր Նավաշինությունը կամ, ինչպես հայերն անվանել են հնում, նավարարությունը զարգացած է եղել Կիլիկյան Հայաստանում, որը 11–14-րդ դարերում ստեղծված և գոյատևած հայկական պետություն էր Փոքր Ասիայում, Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան ափին

Ժամանակի ընթացքում, նավերի տեղաշարժման նպատակով, ավելի ու ավելի հաճախ սկսեցին օգտագործել քամու ուժը Առագաստների թիվը գնալով ավելանում էր, մեծանում էին նավերի չափերը, աճում բեռնատարողությունն ու արագությունը Ամենաարագընթացները եռակայմ առագաստանավերն էին՝ կլիպերները Անգլիական «Քեթի Սարկ» կլիպերը համընթաց քամու ժամանակ մեկ օրում անցնում էր մոտ 400 մղոն ավելի քան 700 կմ ժամանակակից ամեն շոգենավ չէ, որ կարող է մեկ օրում այդքան ճանապարհ անցնել Կլիպերները մեծ արագություն զարգացնում էին միայն համընթաց քամու ժամանակ, իսկ հանդարտ եղանակին նույնիսկ լավագույն առագաստանավը կարող էր ամիսներով ճոճվել տեղում

1807 թ ամերիկացի Ռ Ֆուլտոնը նավի վրա շոգեմեքենա հարմարեցրեց Այդ ժամանակից սկսած նավերը դադարեցին ենթարկվել քամու քմահաճույքներին Առաջին շոգենավը կոչվում էր «Քլերմոնտ»: 181 5 թ. կառուցվել է ռուսական առաջին շոգենավը՝ «Ելիզավետան» այն երթևեկում էր Պետերբուրգի (այժմ Լենինգրադ) և Կրոնշտադի միջև

Առաջին շոգենավերն անվավոր էին Շոգեմեքենան շարժման մեջ էր դնում թիակավոր մեկ կամ երկու անիվ, որոնցով և նավն առաջ էր շարժվում Բայց շոգենավերում պահպանվում էին նաև առագաստները, որոնք օգտագործվում էին թիանիվների ջարդվելու կամ շոգեմեքենայի խափանման դեպքում Իսկ թիանիվները, հատկապես ծովում, հաճախ էին ջարդվում 19-րդ դարի առաջին կեսին թիանիվների փոխարեն շոգենավերում սկսեցին տեղադրել թիապտուտակներ

20-րդ դարի սկզբին երևան եկան ներքին այրման շարժիչներով հանդերձված նավեր՝ ջերմանավեր (ներքին այրման շարժիչների մասին կարող եք կարդալ «Շարժիչ» զրույցում)

Ժամանակակից ջերմանավերն օգտագործվում են մեր երկրի ժողովրդական տնտեսության մեջ ամենաբազմապիսի աշխատանքներ կատարելու համար Ռազմածովափն նավատորմի նավերը պահպանում են մեր հայրենիքի սահմանները Օվկիանոսներում ձկնորսանավերով ոչ միայն ձուկ են որսում, այլև հենց որսավայրում վերամշակում ու սառեցնում են այն Բեռնարկղատար նավերը ժամանակակից բեռնանավեր են Նավն արագորեն բեռնելու կամ բեռնաթափելու համար բեռները նախապես տեղավորում են խոշոր արկղերի բեռնարկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 3—5 տոննա Իսկ մարդատար նավերը լողացող ամբողջ քաղաքներ են Այստեղ կան ոչ միայն Նավախցիկներ, այլև հանգստասրահներ, մարզահրապարակներ, լողավազաններ, գրադարան, կինոհամերգասրահ Մի նավահանգստից մյուսն ավելի արագ կարելի է հասնել ստորջրյա թևեր ունեցող նավերով Այդ թևերը նավը բարձրացնում պահում են ջրի մակերևույթին, և դուք սլանում եք ժամում ավելի քան 100 կմ արագությամբ