Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/290

Այս էջը սրբագրված է

հսկայական ժամում մինչև 150 կմ արագությամբ, սլանում է օդաբարձիկով նավը Նրան ջրից կամ գետնից վեր պահում է սեղմած օդի «բարձիկը»: Շուտով այդպիսի նավերը կսկսեն փոխադրել 4 կամ 5 հզ տոննա զանգվածով բեոներ ժամանակակից նավերի շարքում կան նաև այնպիսիները, որոնք նախատեսված են գիտական հետազոտությունների համար

Մեր օրերում, սակայն, մոռացության չեն մատնվել նաև առագաստանավերը Մարզական ակումբներում պատանի նավաստիները սովորում են նավարկել առագա ստանա վերով Այդպիսի նավարկությունները ուժի, ճարպկության, հնարամըտության, արիության քննություն են «Կրուզենշտեռն» և«Տովարիշչ» («Ընկեր») ուսումնական առագաստանավերով սովետական նավաստիները բազմիցս հաղթել են միջազգային մրցություններում

Սովետական նավատորմի կազմում կան հայկական անվանումներով և հայ անվանի գործիչների անուններով մի շարք նավեր «Արմենիա», «Արարատ», «Մարշալ Բաղրամյան», «Ակադեմիկ Օրբելի», «խոլդոժնիկ Սարյան», «Ավետիք Իսահակյան», «Սևան», «Ադմիրալ Իսակով», «Սուրեն Սպանդարյան», «Կոմսոմոլեց Արմենիի» «Արաքս»

Նավթ

Նավթի գոյության մասին մարդիկ գիտեին դեռ վաղ անցյալում Երբեմն ջրհոր փորելիս հողի տակից ջրի փոխարեն հոսում էր տհաճ հոտով մուգ, յուրանման ինչ որ հեղուկ Այդ հեղուկը, ինչպես նաև նրա հետ դուրս եկող գազերը ունեին մի հրաշալի հատկություն' հիանալի այրվում էին. Նավթն սկսեցին օգտագործել կանթեղներում, նրանով թրջում էին հրդեհող նետերին փաթաթած լաթերը, այն քսում անիվների սռնիներին. Նավթից նաև պատրաստում էին զանազան հիվանդությունների բուժիչ քսուքներ

Սակայն մինչև Ներքին այրման շարժիչի հայտնադործումը նավթի պահանջարկն այնքան էլ մեծ չէր 19-րդ դարի կեսին նավթից անջատեցին նոր նյութ կերոսինը, որն սկսեցին լայնորեն օգտագործել լուսավորման նպատակով Իսկ կերոսինի հետ զուգընթաց ստացվող բենզինը թափում էին ծովը, որովհետև այն համարում էին ոչ պիտանի

Այժմ պատկերը փոխվել է

— Նավթ, — պահանջում են ավտոմոբիլներն ու ինքնաթիռները, շոգենավերն ու ջերմաքարշերը, տրակտորներն ու կոմբայնները, էլեկտրակայաններն ու գործարանները Նրանց շարժիչները, վառարաններն ու հնոցներն աշխատում են բենզինով, կերոսինով, մազութով և նավթից ստացվող ուրիշ հեղուկ վառելանյութերով

— Նավթ, — պահանջում են մեքենաներն ու մեխանիզմները, որոնց սահող ու պտտվող մասերը մշտական յուղման կարիք են զգում, իսկ քսուքայուղերը պատրաստվում են նավթից

— Նավթ, — պահանջում են քիմիական գործարանները, որտեղ նավթից ստանում են սինթետիկ կաուչուկ, արհեստական մանրաթելեր, պլաստմասսաներ, ներկանյութեր, պայթուցիկ նյութեր, դեղանյութեր

Գիտնականները պարզել են, որ նավթը ածխաջրածինների խառնուրդ է, որը պարունակում է նաև ծծումբ, ազոտ, թաթվածին և այլ նյութեր

Ամենից հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորությամբ հորատանցրեր

Իր ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքն է վեր բարձրանում և շատրվանում

հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում երկաթուղային ցիստեռնների մեջ, նավթատար հսկա Նավերով տանկերներով (հեղուկ անավերով) փոխադրում ծովերովրձիկը»: