կամ դեմ առնում մի պատի կույր մուրացկանի պես Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ... հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում...» Այսպես է նկարագրել Նար-Դոսը արհեստավորների կացությունը և կարեկցանքով լցվել նրանց հանդեպ
Իր նորավեպերում գրողը քննադատում է սնահավատությունը, հարբեցողությունը, կոպտությունը տգիտությունն ու նկարագրում դրանց զոհ գնացող անձանց ողբերգությունը Նա դառնությամբ է գրում աղքատության մեր տառապող հայ կնոջ ու մանկություն չունեցող երեխաների մասին «Նեղ օրերից սեկը» և «Խմբագիրը» պատմվածքներում, որոնք ունեն ինքնակենսագրական բնույթ, պատկերում է հայ մտավորականի ծանր վիճակը
Նար Դոսն առանց տատանվելու ողջունեց ճոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը 1930 թ գրած նրա «Վերջին մոհիկաններ» պատմվածքն ասես «Նեղ օրերից մեկը» պատմվածքի շարունակությունը լինի Այդտեղ արդեն ցույց է տրված թե նախահեղափոխական շրջանի գրող, ուսուցիչ ու լրագրող Պատրիկյւսնն ինչպիսի երջանիկ կյանքով է ապրում սովետական իշխանության օրոք, և ինչ անփառունակ վախճան է ունենում Պւստրիկյւսնի նախկին տանտեր, վաճառական Դավիթ Ֆոմիչը
Դուք դեռ կկարդաք Նար-Դոսի «Սպանված աղավնին» վիպակը, «Պայքար» և «Մահը» վեպերը, շատ պատմվածքներ Գեղեցիկ հայերենով գրված նրա երկերը բովանդակալից են և ուսանելի
1931 թ Նար-Դոսը արժանացավ Վրաստանի ժողովրդական գրողի կոչման
Նար-Դոսի անունով դպրոց և փողոց կա Երևանում
Նեկրասով Նիկոլայ Ալեքսեևիչ
Ռուս մեծ բանաստեղծ Նիկոլայ Ալեքսեևիչ Նեկրասովի մանկությունն ու պատանեկությունն անցել են Վոլգայի ափին «Ժողովրդին սնող օրհնյալ գետ» — այսպես է անվանել նա Վոլգան Բայց հենց այդտեղ էլ, այդ «օրհնյալ գետի» ափին դեռ երեխա Նեկրասովը տեսել է նաև նավաքարշ բանվորներին բուռլակներին, որոնք գետն ի վեր դանդաղ քարշ էին տալիս բեռնանավերը կքված նրանց ծանրությունից Բուռլակների ուժասպառ տաժանակիր աշխատանքն արտասվելու չափ հուզում էր զգայուն տղային
Նրա հոգում շատ վաղ ծնվեց մարդկային տառապանքի հանդեպ այն սուր կարեկցանքը, որը և նրան դարձրեց իր ողջ կյանքը ժողովրդի ազատությանն ու երջանկությանը նվիրաբերած ռուս մեծ քաղաքացի բանաստեղծ
Նեկրասովի հայրը պաշտոնաթող սպա էր, դաժան ու կոպիտ մի մարդ Նա գիրք չէր կարդում, զվարճանում էր թղթախաղով, որսորդությամբ և իր ճորտ գյուղացիներին ծաղր ու ծանակի ենթարկելով Ապագա բանաստեղծի բարեկամը մայրն էր, որն զգայուն խելացի ու կրթված կին էր: Իր շատ բանաստեղծություններում Նեկրասովն ակնածալից սիրով է վերակենդանացրել մոր կերպարը
16 տարին բոլորած Նեկրասովը հոր պնդմամբ մեկնում է Պետերբուրգ ընդունվելու Ազնվականական գունդ (այդպես էր կոչվում սպայական ուսումնարաններից մեկը) Սակայն, հետևելով մոր խորհրդին և իր հակումներին, նա սկսում է պատրաստվել համալսարան ընդունվելու Իմանալով այդ մասին հայրը դադարում է դրամ ուղարկել նրան, և օտար քաղաքում