պատանին մնում է առանց մի կոպեկի
Ինչպիսի՜ ծանր օրեր ասես, որ չապրեց Նեկրասովը «Ուղիղ երեք տարի,— հետագայում հիշում է նա,— ես միշտ, ամեն օր քաղցած եմ եղել» Զբաղվում էր ամեն տեսակ գործով անգրագետների համար խնդրագրեր էր գրում, դերասանների համար պիեսներ արտագրում, դասեր տալիս
1838 թ Նեկրասովն սկսեց տպագրել իր բանաստեղծությունները
Նեկրասովը խորապես ազգային բանաստեղծ էր
Նրա պոեզիայում ապրում է ռուսաց ժողովրդական լեզվի ողջ հարստությունը Նեկրասովի շատ բանաստեղծություններ դեռևս հեղինակի կենդանության օրոք դարձել են ժողովրդական երգեր և մինչև հիմա էլ երգվում են Բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից է կարեկցանքը ժողովրդի, աղքատների ու ճնշվածների հանդեպ
Կարո՞ղ ես ցույց տալ այն հանգրվանը
Չգիտեմ անկյուն երկրռւմ մեր անծիր
Ուր քո պաշտպանը և սերմնացանը
Ուր չհառաչեր ռուս խեղճ գյուղացին –
գրել է նա «խորհրդածություններ շքամուտքի մոտ» բանաստեղծության մեջ «Երկաթուղին» պոեմում նա պատմել է որ «սով արքան» գյուղացիներին «քշել է» երկաթուղի կառուցելու Շատերը չեն դիմացել ծանր աշխատանքին և մեռել են
Իր շատ բանաստեղծություններում Նեկրասովը գովերգել է հեղափոխականներին «ժողովրդի պաշտպաններին» «Ով է Ռուսիայում լավ ապրում» պոեմում պարզվում է, որ Ռուսաստանում միակ իսկապես երջանիկ մարդը հեղափոխական Գրիշա Դոբրոսկլոնովն է Նա գիտե, որ իրեն «թոքախտն ու Սիբիրն» են սպասում, բայց երջանիկ է, որովհետև պայքարում է հանուր մարդկության երջանկության համար և հավատացած է, որ այն գալու է
Արտահայտելով իր հայրենիքի լավագույն զավակների կարծիքը Նեկրասովը յուրաքանչյուրին կոչ էր անում լինել քաղաքացի, ժողովրդի ազատության ու երջանկության համար պայքարող մարտիկ «Պոետ կարող ես դու և չլինել, բայց քաղաքացի պարտավոր ես միշտ», – գրել է նա Նեկրասովը համոզված էր, որ ժողովուրդը կրծքով լայն ճանապարհ կհարթի իր համար
Նեկրասովը ղեկավարում էր դեռևս Ա Ս Պուշկինի հիմնած «Սովրեմեննիկ» ամսագիրը, ավելի ուշ «Օտեչեստվեննիե զապիսկի» ամսագիրը Այս հանդեսներում նա տպագրում էր Ռուսաստանի առաջադեմ մարդկանց Ն Գ Չեռնիշևսկու, Ն Ա Դոբրոլյուբովի, Ի Ս. Տուրգենևի, Լ Ն Տոլստոյի ստեղծագործությունները
Ն Ա Նեկրասովը ժողովրդական մեծ բանաստեղծ էր, և մեր բազմազգ երկրի ժողովուրդները, այդ թվում և հայ ժողովուրդը, վառ են պահում նրա հիշատակը Նրա պոեզիան հայ իրականության մեջ ճանաչում գտավ դեռևս հեղինակի կենդանության օրոք Երբ Նեկրասովը խմբագրում էր «Սովրեմեննիկը», այդ ամսագրի շուրջը համախմբվեցին Պետերբուրգի առաջադեմ հայ երիտասարդները Նրա ստեղծագործություններից թարգմանել են Ռ Պատկանյնը,Հ. Հովհաննիպանը, Ալ Ծատուրյանը, Հ. Թումանյանը, Ե Չարենցը, Ն Զարյանը, Պ Սևակը և ուրիշներ
Ներսիսյան Հրաչյա Ներսեսի
1895 - 1961
Նրան հաճախ կարելի էր տեսնել Երևանի Աբովյան փողոցում Քայլում էր հպարտ գլուխը բարձր պահած, խոր կնճիռներով ակոսված դեմքին փայլող կապույտ աչքերը հեռուն հառած Երբեմն նրան շրջապատում էին պիոներ-դպրոցականները Նա շատ էր սիրում երեխաներին Յուրաքանչյուրի համար զվարթ մի խոսք էր գտնում, հաճելի մի կատակ Հորդորում էր լավ սովորել, հայրենիքին պիտանի մարդ դառնալ Իսկ մեծերը հանդիպելիս ակնածանքով բարևում էին, հայացքով երկար ուղեկցում նրան և ուրախանում, որ հաջողվեց այդքան մոտիկից տեսնել բեմի կախարդին Հրաչյա Ներսիսյանին
Բնությունից շռայլորեն օժտված, անկրկնելի հմայքի տեր արտիստն անջնջելի հետք է թողել նրանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ տեսել են նրան բեմում, որտեղ լիաբուռն դրսևորվեցին նրա պայծառ անհատականությունն ու հզոր տաղանդը
Ծնվել է Թուրքիայում, Կոստանդնուպոլսից (Ստամբուլ) ոչ հեռու, Մարմարա ծովի ափին ընկած Նիկոմեդիա (այժմ Իզմիթ) քաղաքում Ծնողների միակ զավակը սովորեց Կոստանդնուպոլսի ֆրանսիական, ամերիկյան վարժարաններում,