հայկական Էսայան վարժարանում Սակայն կարիքի մեջ ապրող ընտանիքն ապրուստի միջոց հայթայթելու համար շարունակ տեղից տեղ էր փոխադրվում, և Հրաչյան այդպես էլ կանոնավոր կրթություն չստացավ
Փոքր հասակից Հրաչյան շփվեց հայ մշակույթի անվանի գործիչների հետ Նրա ինքնազարգացման գործում մեծ դեր խաղաց մորաքրոջ ամուսինը, որը ժամանակի կրթված մարդկանցից էր և կապված էր մտավորականության շատ ներկայացուցիչների հետ Նրա օգնությամբ տղան լեզուներ սովորեց և շուտով սկսեց բնագրով կարդալ անգլիացի, ֆրանսիացի թուրք հեղինակների գործերը, խոսել իտալերեն և արաբերեն
Պատանի էր Հրաչյան երբ նրանց ընտանիքը հաստատվեց Կոստանդնուպոլսում Այստեղ նա ներկա գտնվեց Կոմիտասի համերգներին, սկսեց հաճախել թատերական ներկայացումների և նույնիսկ մասնակցեց դրանցից մեկ-երկուսին Այդ ժամանակ էլ, թերևս նա որոշեց նվիրվել թատրոնին
Թուրքական բանակում իբրև թարգմանիչ ծառայելուց հետո, 1918 թ , Ներսիսյանը վերադարձավ Կոստանդնուպոլիս և մի քանի տարի խաղաց թատերական գործիչ, ռեժիսոր ու դերասան Մկրտիչ Ջանանի կազմակերպած հայկական թատերախմբում 1922 թ դերասանական բավականին փորձ ձեռք բերած Հրաչյան հայ շատ արտիստների հետ եկավ Սովետական Հայաստան, իսկ 1923 թ հրավիրվեց աշխատելու Երևանի նորաստեղծ Առաջին պետական թատրոնում, որը հետագայում կոչվեց Գ Սունդուկյանի անունով Այստեղ էր, որ նա աճեց իբրև արվեստագետ, այստեղ հղկվեց ու բյուրեղացավ նրա արտիստական տաղանդը համաժողովրդական ճանաչման ու սիրո արժանացնելով նրան
Իր բեմական գործունեության առաջին իսկ շրջանից Հ. Ներսիսյանը հանդիսականներին առինքնում էր հզոր, պոռթկուն ներքինով, խոր հուզականությամբ ու անմիջականությամբ Տարիների ընթացքում այս ամենին ավելացան փորձն ու վարպետությունը Նա հրաշալի էր տիրապետում վերամարմնավորման արվեստին, խաղում էր առանց ճիգի, անկաշկանդ Նրան հավասարապես մատչելի էին թե ողբերգական և թե ևատակերգական դերերը Նրա կերտած կերպարները միշտ ազնիվ ու առաքինի, մարդասիրական զգացմունքներ էին ներշնչում հանդիսատեսին
Շեքսպիրի հերոսներից հիշենք նրա կերտած Օթելլոն Այս դերում