Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/306

Այս էջը հաստատված է

ձմեռային անտառում, մշտադալար եղևնու շուրջը, նրա կողքին կրակ էին վառում և երգում էին, պարում, ուրախանում

Բոլոր ժողովուրդները չէ, որ նոր տարին սկսում են հունվարի 1-ից Որոշ ժողովուրդներ ժամանակը հաշվում են լուսնային կամ լուսնաարեգակնային օրացույցով, և տարվա սկիզբը մի տեղ համապատասխանում է աշնանը, մեկ այլ տեղ ձմռանը

Ինչ-որ ժամանակ հին հռոմեացիները տարվա առաջին ամիսը համարում էին մարտը, որովհետև այդ ամսին էին սկսվում դաշտավարական աշխատանքները Տարին ուներ 10 ամիս, իսկ հետագայում ավելացվեցին ևս երկուսը Մեր թվականությունից առաջ 46 թ հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տարվա սկիզբը տեղափոխեց հունվարի 1–ը Նրա անունով կոչված հուլյան օրացույցը տարածվեց ողջ Եվրոպայում

Խոր անցյալում հայերը ևս նոր տարին սկսել են գարնանը, մարտի 21 ին նրա տոնը կապելով բնության զարթոնքին Հետագայում նրանք նոր տարվա սկիզբը տեղափոխել են հին հայկական տոմարի առաջին ամսվա՝ Նավասարդի 1-ը (համապատասխանում է օգոստոսի 11-ին) և կապել աշնանային բերքահավաքի Նավասարդ կոչվող տոնին Նոր տարվա տոնն անվանել են ամանոր, կաղանդ, տարեմուտ, տարեգլուխ Տոնակատարության ժամանակ կազմակերպել են զանազան հանդիսություններ, ժողովրդական թատերական ներկայացումներ, խաղեր, մրցություններ, երգել են, պարել 18-րդ դարից սկսած հայերը նույնպես հունվարի 1-ն ընդունել են իբրև տարվա սկիզբ և Նոր տարվա (Ամանորի) տոն

Հին Ռուսիայում 10-րդ դարում քրիստոնեության ընդունումից հետո և այնուհետև մինչև 15-րդ դարի վերջը տարվա սկիզբը համարվում էր մարտի 1-ը, իսկ հետագայում այն տեղափոխվեց սեպտեմբերի 1–ը Եվ միայն Պետրոս Առաջինի հրամանով 1700 թվականից նոր տարին սկսեցին հաշվել հունվարի 1–ից, որն ավելի հարմար էր Եվրոպայի հետ ընդլայնվող կապերի համար

Եվ շարունակվում է Նոր տարին ձմռանը դիմավորելու սովորույթը, երբ դրսում բուք ու բորան է Գրավիչ է ձմեռն իր ձյունածածկ անտառներով, դաշտերով ու լեռներով Եվ այդ ամենի մեջ մեզ համար հատկապես սիրելի է թարմ, անուշաբույր սաղարթով տոնածառը տաք ու հարմարավետ սենյակում զարդարված փայլփլուն, պես-պես խաղալիքներով, երբ դրսում շրջում է հռչակավոր Ձմեռ պապին, իսկ օդում պարում են ձյան թեթև, նրբագեղ փաթիլները


Նորվեգիա

– տես Սկանդինավյան երկրկներ


Նռնենի


Մայիս-հունիս ամիսներին, երբ գրեթե բոլոր պտղատու ծառերն արդեն ծաղկած վերջացրած են լինում, մեր հանրապետության հարավային և հյուսիս-արևելյան շրջանների այգիներում դեռ հեռվից ուշադրություն են գրավում նոր միայն ծաղկել սկսող նռնենիները Այդ ժամանակ նռնենին շատ գեղեցիկ է. Վառ կանաչ սաղարթի մեջ ասես կայծկլտում են եռանկյունաձև ելուստներով կարմիր, գավաթանման ծաղկաբաժակից կրակի լեզվակների նման դուրս ցցված հրաբոսոր, խոշոր պսակար թերթիկները

Նռնենին բազմաբուն թուփ է կամ փոքր ծառ Բունը և ճյուղերը դարչնագորշագոլյն են, մատղաշ ընձյուղները կանաչամոխրագույն, փշոտ Տերևները նշտարաձև են, կաշեկերպ, ամբողջական եզրերով Ծաղիկները կարող են դասավորված լինել մեկական կամ փնջերով Ջերմասեր, չորադիմացկուն, հողի նկատմամբ սակավապահանջ բույս է Բազմանում է կտրոններով, սերմերով

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նռնենու հրապուրիչ ծաղիկներն արդեն դարձած են լինում գեղեցիկ պտուղներ