Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/308

Այս էջը հաստատված է

կազմ չէին ունենում Նրանց նվագակցությամբ մարդիկ կրոնական ծեսեր էին կատարում, երգում էին, պարում, հատուկ քայլքով անցնում զինվորական շքերթների ժամանակ Եվ երբ կայունացավ ունկնդիրների առջև երաժշտական զանազան ստեղծագործություններ կատարող երաժիշտների կազմը, առաջացավ և նվագախումբը

Չորս հարյուր տարվա ընթացքում նվագախմբերը շատ անգամ են կերպարանափոխվել Նվագարանների կազմին համապատասխան նրանք ստացել են այս կամ այն անվանումը սիմֆոնիկ, լարային, փողային, աղմկային Ժողովուրդը նույնպես սիրեց նվագախմբային երաժշտությունը, և շուտով սկսեցին ստեղծվել ամենատարատեսակ ժողովրդական նվագախմբեր Իսկ երբ տարածում գտավ էստրադային երաժշտությունը, լայնորեն հայտնի դարձան էստրադային նվագախմբերը, այդ թվում նաև ջազ նվագախումբը

Առավել բազմատեսակ նվագարաններ ունի սիմֆոնիկ նվագախումբը Այն կազմված է նվագարանների չորս տարբեր խմբերից լարայիններ՝ ջութակներ, ալտեր թավջութակներ ու կոնտրաբասներ, փայտե փողայիններ՝ ֆլեյտաներ, կլառնետներ, հոբոյներ, ֆագոտներ, պղնձե փողայիններ փողեր, վալդհոռններ, տրոմբոններ ու տուբաներ, և, վերջապես, հարվածայինների ամենաբազմազան ընտանիքը թմբուկներ, լիտավրներ, եռանկյունիներ քսիլոֆոններ, մետաղաֆոններ և այլն

Նվագախումբն ունի իր ղեկավարը դիրիժորը Նա կարողանում է երաժիշտներին ստիպել նվագելու այնպես, ինչպես ինքն է ուզում, թեև այդ ընթացքում ոչ մի բառ չի արտասանում Դիրիժորը նվագախմբի հետ խոսում է ձեռքերի շարժումների լեզվով Նրա օգնականը փայտիկն է Դիրիժորը թափահարում է փայտիկը, և բոլոր նվագարանները, հնազանդվելով նրա կամքին, հնչում են ներդաշնակ ու համերաշխ Սակայն ավելի քան հարյուր երաժիշտ ղեկավարելը նրա խնդիրներից մեկն է միայն Դիրիժորը նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է Նա նվագախմբին թելադրում է իր մտահղացումը, երաժշտական ստեղծագործության իր մեկնաբանությունը


Դուք կարող եք հետաքրքիր ճանա պարհորդություն կատարել ջութակներիթավ, կոնտրաբասների աշխարհում Դրանում ձեզ կօգնեն հետևյալ գրքերը

Хитц К Р Петер в стране музыкальных инструментов. М, «Музыка», 1970

Абрамян Г В Мастер Триоль М , «Дет лит», 1969