իմաստուն իր տիրակալի համար: Սակայն կասկածից վեր է, որ այդ գյուտը ոչ թե մի մարդու, այլ բազմաթիվ ժողովուրդների մտքի արդյունք է:
Իսկ որտեղից է առաջացել «շախմատ» անվանումը: Բանն այն է, որ Արևելքում շահ (ռուսերեն` шах) են անվանում տիրակալին, թագավորին, իսկ «մատ» բառը նշանակում է «մեռել է». Հայաստանում, որտեղ, որոշ տեղեկությունների համաձայն, շախմատ սկսել են խաղալ 9-րդ դարից, այն անվանել են ճատրակ (հնդկերեն «չատուրանգա» բառից), երբեմն ճատրկուց՛ Հետագայում հայերը նույնպես ընդունել են «շախմատ» բառը, որը կարելի է թարգմանել այսպես «Մահ հակառակորդի թագավորին»: Դա էլ հենց այս խաղի իմաստն է, որտեղ երկու՝ «սպիտակ» ու «սև» բանակներ մարտնչում են 64 վանդակների բաժանված հարթ խաղատախտակի վրա:
Ամեն մի բանակ կազմված է 8 զինվորից, 2 ձիուց, 2 փղից, 2 նավակից, 1 թագուհուց և, իհարկե, թագավորից:
Յուրաքանչյուր խաղաքարի զորությունը որոշվում է նրանով, թե մեկ քայլով այն քանի դաշտ (վանդակ) կարող է առաջ կամ ետ շարժվել, քանի դաշտ կարող է «կրակի տակ առնել», որքան է վտանգավոր հակառակորդի խաղաքարերի համար, որքան հեշտ ու արագ կարող է թափանցել հակառակորդի ճամբարն ու սպառնալ նրա թագավորներին: Ամենազորեղ խաղաքարերն իրավամբ համարվում են թագուհին և նավակը: Ձին միակ խաղաքարն է, որ կարող է թռչել անցնել մյուս խաղաքարերի վրայով: Խաղի ընթացքում ձին ու փիղը հավասարազոր են, իսկ զինվորը կարող է թագուհի կամ ցանկացած այլ խաղաքար դառնալ, եթե միայն կարողանա հասնել խաղատախտակի հակառակորդին պատկանող կեսի վերջնագծին:
Որևէ խաղաքարի գրոհը թագավորի վրա կոչվում է շախ, իսկ այն վիճակը, երբ թագավորն այլևս նահանջելու տեղ չի ունենում, որովհետև նրան շրջապատող բոլոր ազատ դաշտերը հակառակորդի խաղաքարերի «կրակի տակ են», նշանակում է մատ (պարտություն): Ոչ ոքի է ստացվում, երբ հակառակորդներից և ոչ մեկը չի կարողանում հաղթել: Խաղի ընթացքում վանդակավոր խաղատախտակի վրա ծնվում են շախմատային գեղեցիկ կոմբինացիաներ, խաղաքարերի հետաքրքիր ու հնարամիտ տեղաշարժեր:
Եթե դուք սովորեք գրի առնել և կարդալ շախմատային պարտիաները, ապա կկարողանաք շախմատի մեջ հմտանալ գրքերով, ուր տպագրված են աշխարհի չեմպիոններ Մ. Բոտվիննիկի, Վ. Սմիսլովի, Մ. Տալի, Տ. Պետրոսյանի, Ա. Կարպովի, Գ. Գասպարովի և ուժեղագույն այլ շախմատիստների պարտիաները: Շախմատ խաղալ կարելի է սովորել Պիոներների պալատների կամ դպրոցների շախմատի խմբակներում: Մեր հանրապետությունում գործում է նաև պատանի շախմատիստների մասնագիտացված դպրոց (Երևանում): Լավ մարզվելուց հետո դուք կարող եք մասնակցել դպրոցական շախմատիստների՝ «Սպիտակ նավակ» մրցանակի համար անցկացվող համամիութենական մրցումներին:
Շախմատիստն իր ընդունակությունները պետք է զարգացնի մանկուց: Գրեթե բոլոր գրոսմայստերները շախմատային առաջին քայլերն արել են 9 տարեկանում: Շախմատով հրապուրվողներին խորհուրդ է տրվում ընթերցել հետևյալ գիրքը