այդ եղանակը «չոր ասեղի» արվեստը, նա այնպես կաւոարելագործեց, որ նրա ստեղծագործությունները մինչև օրս էլ մնում են չգերազանցված ճենց այս եղանակով է ստեղծված «Լուիզ Ֆրանսի դիմանակարը»:
1900 թ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինն արժանացավ ոսկե մեդալի, ընտրվեց Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, Փորագրողների միության, ճռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ և մասնակցեց նրանց ցուցահանդեսներին 1903 թ Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում նրա 20 ստեղծագործություններն արժանացան ոսկե մեծ մրցանակի Ֆրանսիական կառավարությունը նրան շնորհեց Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան:
Օֆորտի, չոր ասեղի կամ, մեկ բառով ասած, փորագրական արվեստի զուսպ միջոցներով Շահինն իր բնանկարներում մեծ արտահայտչականության էր հասնում ընդամենը երկու-երեք գծով նա կարողանում էր պատկերել ջրի թափանցիկությունը կամ ամպամած երկինքը Նա բարձր ու նուրբ զգացմունքների տեր նըկարիչ էր Շահինի ստեղծագործության մեջ մեծ տեղ Են գրավում մուրացիկների, գործազուրկների, ետնախորշերում ապրող թշվառ մարդկանց դիմանկարներն ու նըրանց կյանքի տեսարանները «Փոքր մարդկանց» տառապանքը նկարիչը պատկերել է նույնպիսի ցավով ու կարեկցանքով, ինչպես կինոյում այդ արել է Չարլի Չապլինը վշտի ու ցավի սուր զգացողություն ծնող իր բազմաթիվ նկարներով արվեստագետն ասես խորհրդածում է աշխարհում տեղ գտած անարդարությունները վերացնելու անհրաժեշտության մասին:
Շահինն ակտիվորեն հետևում էր հայկական մշակութային կյանքին: Իր հասարակական գործունեությամբ նա նպաստել է սփյուռքի հայկական կերպարվեստի զարգացմանն ու Սովետական Հայաստանի հետ սփյուռքահայության կապերի ամրապընդմանը: 1928 թ հեռակա ընտրվել է Սովետական Հայաստանի կերպարվեստագետների միության պատվավոր անդամ 1936 թ Երևանում ու Թբիլիսիում, 1940, 1947 թվականներին աշխարհի մեծ թանգարաններից մեկում Լենինգրադի Էրմիտաժում, բացվեցին Շահինի փորագրությունների անհատական ցուցահանդեսները: Ցուցադրված շուրջ 200 աշխատանքները հեղինակը նվիրեց ճայաստանի պետական պատկերասրահին, ուր դրանց մի մասը մշտապես ցուցադրվում է առանձին սրահում: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են նաև աշխարհի բազմաթիվ թանգարաններում ու պատկերասրահներում:
Շահինյան Մարիետա Սերգեյի
Սովետական ականավոր գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Մարիետա Շահինյանն ապրեց ստեղծագործական բուռն գործունեությամբ լեցուն երկարամյա կյանք:
Ծնվել էր Մոսկվայում, բժշկագիտության դոկտորի ընտանիքում: 1912 թ Մոսկվայում ավարտում է Կանանց բարձրագույն դասընթացները, իսկ երկու տարի անց մեկնում Գերմանիայի Հայդելբերգ քաղաքը՝ մագիստրոսական դիսերտացիա պաշտպանելու Սակայն 1914 թ, առաջին համաշխարհային պատերազմի սկսելուն պես, վերադառնում է Ռուսաստան և բնակություն հաստատում: Նոր Նախիջևան քաղաքում, որն այժմ Դոնի Ռոստով քաղաքի մի շրջանն է:
Մարիետա Շահինյանն սկսել է գրել 15 տարեկանից բանաստեղծություններ, թղթակցություններ լրագրերին, արձակ գործեր:
Երիտասարդ գրողը խանդավառությամբ դիմավորեց Լոկտեմ րերան սոցիափստական մեծ հեղափոխությունը: Այդ և հետագա տարիների դեպքերի ու իրադարձությունների մասին են պատմում նրա «Փոփոխություն» վիպակը, այդ շրջանում գրված մի շարք այլ գրքեր:
1922 թ Մարիետա Շահինյանն առաջին անգամ եկավ Սովետական ճայաստան: Նա հիանալի ճանապարհորդ էր ամեն օր ձիով անցնում էր տասնյակ կիլոմետրեր, իսկ դժվարամատչելի վայրերը հաղթահարում էր ոտքով: Այսպես նա կտրեց անցավ Սովետական ճայաստանի մի ծայրից մյուսը, ուսումնասիրեց նրա բնությունը, տնտեսությունը, ճարտարապետության հնագույն կոթողները: Այս ճանապարհորդությունից ծնվեց «Սովետական ճայաստան» գիրքը:
1927 թ Շահինյանը կրկին եկավճայաստան Ձորագետի հիդրոէլեկտրակայանի