Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/317

Այս էջը հաստատված է

շինարարության աշխատանքները «Պրավդա» թերթում լուսաբանելու համար: Նա ամեն օր շինհրապարակում էր: Սարքեր են անհրաժեշտ: Շահինյանը մեկնում է հեռավոր քաղաքներ, արագացնում մատակարարումը, մասնակցում կառույցի խագծի քննարկումներին, վեճի բռնվում, մեկնում Լենինգրադ' խորհրդակցելու մասնագետների հետ: Այդ ընթացքում էլ գրողի տպավորություններից ծնվում է «ճիդրոցենտրալ» վեպը: Այսպես նրա ապրած երկարատև կյանքը մաս առ մաս վերածվում է բազմաթիվ գրքերի, ուր գրողը խորհում է այն ամենի մասին, ինչը հուզում էր իրեն:

1950 թ Շահինյանն ստեղծեց «ճանապարհորդություն Սովետական Հայաստանում» ակնարկների ժողովածուն, որն արժանացավ ՍՍՀՄ պետական մրցանակի և թարգմանվեց աշխարհի բազմաթիվ լեզուներով 1978 թ , երբ՜ Շահինյանը վերջին անգամ եկավ Երևան, եղավ նաև խնկո Սպոր անվան գրադարանում, հանդիպեց դպրոցականներին, հետաքրքիր զրույցներ ունեցավ նրանց հետ:


1978 թ , երբ՜ Շահինյանը վերջին անգամ եկավ Երևան, եղավ նաև խնկո Սպոր անվան գրադարանում, հանդիպեց դպրոցականներին, հետաքրքիր զրույցներ ունեցավ նրանց հետ

Շուտով 90 տարեկան կդառնամ,ասաց նա, տեսողությունս թուլացել է, կարդալ դժվարանում եմ, բայց (և այնպես գիրքը մնում է իմ կյանքի լավագույն ուղեկիցը, խորհրդատուն և ուսուցիչը թող այն ձեզ համար ևս լինի ձեր կյանքի օգնականը:

Բազմազան ու հարուստ է Մարիետա Շահինյանի գրական ժառանգությունը: Նա գրել է Պուշկինի, Շևչենկոփ, Մոցարտի, Շոստակովիչի, Մբովյանի, Սար/անի, Չարենցի, 18-րդ դարի չեխ կոմպոզիտոր Միսլիվեչեկի, ռուս կոմպոզիտոր Ռախմանինովի և ուրիշների մասին :

Նրա ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում լենինյան թեման, որին նվիրել է չորս գիրք' «Ուլյանովների ընտանիքը», «Առաջին համառուսականը», «Պատմության հարցատոմսը», «Չորս դաս Լենինից» Մեծ սիրով ու ջերմությամբ է Շահինյանը վերստեղծել հեղափոխությ՜ան հանճարեղ առաջնորդի հավերժ կենդանի կերպարը Այս քառերգության համար նա արժանացել է լենինյան մրցանակի:

Գրական անխոնջ գործունեության համար անվանի գրողին շնորհվել էր սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Նրա երկերն իրենց պատվավոր տեղն են գրավում սովետական գրականության:

Երգիչներ կան, որոնց կատարումը խորապես հուզում է ունկնդիրներին, կտրում նրան իրականությունից և տանում վսեմ զգացմունքների աշխարհը: Այդպիսի երգիչ էր Արմենակ Շահմուրադյանը Նրա ազնիվ ու խորունկ, ողբերգական շնչով տոգորուն ձայնը մարդկանց գրավում էր առաջին իսկ հնչյուններից և երգի ավարտից հետո էլ դեռ շարունակում էր հնչել նրանց հոգիներում:

Շահմուրադյան Արմենակ Սարգսի

Մեզանից շատ-շատերը մեծ երգչին չեն տեսել, ներկա չեն եղել շռնդալից հաջողությամբ անցած նրա համերգներին: Բայց, բարեբախտաբար, պահպանվել են նրա ձայնասկավառակները, և մենք այսօր նույն զգացումներն ենք ապրում նրան լսելիս:

Պատմում են, որ մի անգամ Արմենակ Շահմուրադյանը «Հայաստան» երգը շուրթերին մտնում է Փարիզի հոգեբուժական հիվանդանոցում իր մռայլ օրերն ապրող Կոմիտասի հիվանդասենյակը: Եվ ով հրաշք իր սանի ոգեղեն ձայնից մեծ երգահանի մթագնած ուղեղը մի պահ պայծառանում է: Ընդառաջ գալով նրան՝ Կոմիտասը բացականչում է «Արմենակս»