Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/322

Այս էջը սրբագրված է

հարվածող քայլեր Եթե հակառակորդի խաղաքարը գտնվում է անկյունագծով հարևան դաշտում, իսկ հաջորդ դաշտն ազատ է, ապա այդ խաղաքարը հարկավոր է «հարվածել», այսինքն՝ սեփական խաղաքարով անցնել հակառակորդի խաղաքարի վրայով և այն հանել խաղատախտակից Կարելի է և պետք է վերցնել հակառակորդի բոլոր այն խաղաքարերը, որոնք դասավորված են սեփական խաղաքարի շարժման ճանապարհին Եթե հարվածի տակ են մի քանի խաղաքարեր, ապա դրանք վերցնելու շարժման ուղղությունը որոշում է խաղացողը Խաղաքարերը խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ

Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ» Երբ հասարակ խաղաքարը հասնում է վերջին հորիզոնականին, դառնում է «տամա» Վերջինս կարող է շարժվել անկյունագծով ազատ ցանկացած դաշտով Սրանք են ռուսական շաշկիի խաղի հիմնական կանոնները

1725 թ ստեղծվեցին 100 վանդականոց խաղատախտակով, յուրաքանչյուր հակառակորդի համար 20 խաղաքարով միջազգային շաշկիի խաղի կանոններ Ներկայումս այդ կանոններով են անցկացվում շաշկիի միջազգային մրցաշարերը, աշխարհի չեմպիոնատները Միջազգային շաշկին ռուսականից տարբերվում է խաղաքարերը վերցնելու կանոններով

Շաշկի խաղալ կարելի է սկսել 9—10 տարեկանից Խիստ հրապուրիչ է հնարամտությամբ մրցել հակառակորդի հետ, կռահել նրա մտադրությունները, խուսափել ծուղակներից, խաղային գեղեցիկ իրավիճակներ ստեղծել Այս խաղը ստեղծագործական երևակայության մեծ հնարավորություններ է ընձեռում

Դպրոցականների համար անց են կացվում «Հրաշք շաշկի» և «Մեծ շաշկի» համամիութենական մրցումներ


Շարժիչ

Ինչպե՜ս է, որ կարուսելը պտտվում է էքսկավատրով՝ հող փորում, բեռնատարը շարժվում, հռթիրը թռչում։ Այս ամենը հնարավոր է դարնում նրանցում տեղակայված շարժիչների շնորհիվ։ Շարժիչներն են վեր ու վար տանում վերելակները, պտտում ինքնաթիռների պտուտակները, աշխատեցնում հաստոցները։ Առանց շաչժիչի չի կարող աշխատել և ոչ մի մեքենա։ Անցյալում շարժիչներ չկային, և մարդկանց աշխատանքը ծանր էր։ Օրինակ, եթե պետք էր ցորենով ալյուր ստանալ