Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/323

Այս էջը սրբագրված է

Նայեցեք, թե ինչպես է աշխատում ներքին այրման շարժիչը։ Ձախ գլանում վառելանյութն այրվել է, և առաջացած տաք գազերը մխոցին ստիպել են ներթև շարժվել։ Աջ գլանում վառիչ մոմում առաջացել է կայծ, որից բռնկում է վառելանյութը ստիպված էին լինում ձեռքով պտտել ու պտտել երկանքի բռնակը, այլապես հաց չէին ունենա։ Եվ մարդիկ սկսեցին մտածել, թե ինչպես թեթևացնեն իրենց աշխատանքը։ Մտածեցին, մտածեցին ու ելքը գտան վերցրին ու գետակի մեջ ընկղմեցին թիակավոր անիվ։ Ջուրը հոսում է, հարվածում թիաբերաններին, և անիվը պտտվում է։ Թիանիվը միացրին երկանքին, աշխատել սկսեց նաև երկանքը։ Եվ ահա մարդու փոխարեն ջուրն սկսեց ցորեն աղալ։ Մարդիկ հարկադրեցին աշխատել նաև քամուն' բլուրների վրա հողմաղացներ կանգնեցրին։ Այսպես առաջին շարժիչների ջրանիվի և հողմաղացի օգնությամբ մարդիկ սովորեցին օգտագործել ջրի և քամու ուժը։ Սակայն այդ շարժիչները մի խոշոր թերություն ունեին։ Եթե շոգ ամռանը գետը ծանծաղում էր, թիանիվը կանգ էր առնում, որովհետև ջրի ուժը չէր բավականացնում պտտելու այն։ Իսկ հանդարտ եղանակին անշարժանում էին հողմաղացի թևերը։ Եվ ահա երկու հարյուր տարի առաջ երևան եկան շոգու ուժով աշխատող շարժիչներ։ Շոգին ուղղում էին դեպի գլան, որտեղ այն շարժման մեջ էր դնում մխոցը։ Երբ շոգին գլան էր մտնում, նրա, ասենք, աջ ծայրից, մխոցը շարժվում էր դեպի ձախ ծայրը, և հակառակը։ Մխոցն այսպես ետ ու առաջ էր շարժվում և պտտման մեջ դնում շոգեքարշի անիվները կամ շոգենավի թիանիվը։ Այդ շարժիչն անվանեցին շոգեշարժիչ։ Այն լավ էր աշխատում, բայց չափազանց ծանր էր ու մեծածավալ։ Չէ՞ որ շոգեշարժիչն աշխատեցնելու համար