շոգի էր հարկավոր, իսկ այն ստացվում էր հատուկ կաթսայում, որի հնոցում ածուխ կամ փայտ էին այրում։ Անցավ գրեթե հարյուր տարի, և ասպարեզ եկավ նոր, ավելի թեթև մի շարժիչ։ Ինչպես և շոգեշարժիչը, սա նույնպես կազմված է մխոցավոր գլանից, սակայն շոգու փոխարեն գլան է մատուցվում հեղուկ վառելիք բենզին, կերոսին գլանում վառելիքը այրում են, օրինակ, էլեկտրական կայծով։ Այրման ընթացքում առաջանում են բազմաթիվ գազեր, որոնք ճնշում են գործադրում մխոցի վրա և հրում այն։ Քանի որ վառելիքն այրվում է շարժիչի ներսում, այն անվանեցին ներքին այրման շարժիչ։ Այս շարժիչը մեծ շոգեկաթսայի կարիք չունի։ Այդ իսկ պատճառով ներքին այրման շարժիչները կարելի է տեղադրել և նավերում, և ավտոմոբիլներում, և մոտոցիկլետներում։ Տեխնիկան զարգանում էր, երևան էին գալիս նորանոր շարժիչներ։ Պարզվեց, որ շատ հարմար է էլեկտրական շարժիչը։ Սա շատ չի աղմկում, բենզինի կամ այլ վառելիքի կարիք չունի, բավական է միայն, որ այն միացվի էլեկտրական հոսանքին։ Հրթիռների արձակման համար պահանջվեցին հրթիռային շարժիչներ։ Ինքնաթիռներում տեղադրված են ռեակտիվ շարժիչներ։
Շարքացան
Բույսի աճելու համար անհրաժեշտ է, որ սերմերն ընկնեն խոնավություն և անհրաժեշտ սննդանյութեր պարունակող հողի մեջ։ Նախկինում սերմերը (հատիկները) ձեռքով էին ցանում։ Այժմ դաշտերում ցանքը կատարում են մեքենաների օգնությամբ, որոնք կոչվում են շարքացաններ։ Տրակորն իր հետ դաշտ է բերում մեկ կամ մի քանի շարքացան։ Շարքացանն ունի սերմնարկղ, ցանող հարմարանքներ, սերմնատար խողովակներ և խոփիկներ։ Հերկած դաշտում խոփիկներն ակոսներ են բացում։ Ցանող հարմարանքներն արկղից վերցնում են սերմը և սերմնատար խողովակների ու խոփիկների միջով նետում ակոսների մեջ, որոնք անմիջապես ծածկվում են հողով։ Եթե շարքացանը համակցված (կոմբինացված) է, ապա ակոսների մեջ միաժամանակ նաև պարարտանյութ է լցվում։ Սովորաբար սերմերը ցանում են միմյանցից որոշակի հեռավորություն ունեցող շարքերով։ Մի շարքացանը ցանում է հացահատիկ' աշորա, ցորեն, մյուսը' բամբակ, երրորդը' կտավատ, չորրորդը' ճակընդեղ, հինգերորդը եգիպտացորեն։
Շաքար
Մի ժամանակ շաքարն ստանում էին միայն շաքարեղեգից, որն աճում է Հնդկաստանում, Չինաստանում և այդ բույսի համար բավականաչափ տաք ու խոնավ կլիմա ունեցող այլ երկրներում։ Շաքարը համարվում էր շատ թանկարժեք ու զարմանալի մի քաղցրավենիք։ Շատ երկրներում շաքարի փոխարեն օգտագործում էին մեղր, թխկու, կեչու, լորենու քաղցր հյութ։ Երկար ժամանակ շաքարեղեգի փոխարինիչ էին փնտրում։ Եվ 19-րդ դարի սկզբին էր միայն, որ Ռուսաստանում ու Ռերմանիայում կառուցվեցին շաքարի ճակնդեղից շաքար ստացող առաջին գործարանները։ Ներկայումս ամբողջ աշխարհում արտադրվող շաքարի գրեթե կեսն ստանում են ճակնդեղից։ Շաքարի գործարանի մոտ ավտոմեքենաները ճակնդեղը լցնում են բետոնապատ, խորը խանդակի մեջ։ Ջրի ուժգին շիթը ճակնդեղը քշում տանում է դեպի մեծ, երկարավուն շենքը, ուր մեքենաների թագավորությունն է։ Այստեղ մի մեքենան ճակնդեղները դուրս է հանում խանդակից, մյուսը տաք ջրով լվանում դրանք, երրորդը մանր-մանր շերտատում, որից հետո ճակնդեղը վերածվում է սպիտակ, փափուկ տաշեղների Փոխակրիչը դրանք տանում և լցնում է փակ ու կլոր բաքերի մեջ, որոնց միջով անընդհատ տաք ջուր է հոսում