Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/326

Այս էջը սրբագրված է

Ոչ սպառնալից կշտամբանքները, ոչ մտրակի հարվածները չկարողացան փոքրիկ Տարասին հարկադրել, որ թողնի նկարելը։ Ի վերջո էնգելգարդը որոշեց Տարասին դարձնել ճորտ նկարիչ և նրան աշակերտության տվեց Պետերբուրգում ապրող մի նկարիչ-ներկարարի։ Առավոտից մինչև երեկո Տարասը պատ էր ներկում, առաստաղ նախշում, իսկ երեկոները գնում էր Ամառային այգի' արտանկարելու մարմարե արձանները։ Պատահականությունն օգնեց նրան ծանոթանալու Պետերբուրգի լավագույն նկարիչների հետ։ Նրանք ջերմորեն կարեկցեցին տաղանդավոր պատանուն և որոշեցին համատեղ ջանքերով նրան ազատել ճորտությունից։ 1838 թ․, երբ Տարասն արդեն 24 տարեկան էր, մի խոշոր գումարով 2500 ռուբլով, նրան փրկագնեցին կալվածատիրոջից։ Նկարիչ Կ․ Բրյոլլովի ղեկավարությամբ Տարասն սկսեց աշխատել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Սակայն նրա բոլոր մտքերն ու խոհերը Ուկրաինայի, իր թշվառ ժողովրդի հետ էին։ Այդ ժամանակ երևան եկավ Շևչենկոյի մյուս տաղանդը բանաստեղծի տաղանդը։ 1840 թ․ հրատարակվեց Շևչենկոյի բանաստեղծությունների առաջին գիրքը' «Կոբզար» խորագրով, որն ուկրաիներեն է և նշանակում է «ժողովրդական բանաստեղծ»։ Այդ անվանումը ասես բնորոշեց Շևենչկոյի ողջ ստեղծագործությունը։ Նա իրոք սդարձավ մեծ բանաստեղծ, հեղափոխական -դեմոկրատական ուղղություն ներկայացուցիչն ուկրանիական գրականության մեջ, ռուս հեղափոխական դեմոկրատների գաղափարական զինակիցը։ Նոր «գեղջուկ» բանաստեղծի մասին սկսեց ողջ Պետերբուրգը։ Շևչենկոյի բանաստեղծությունները անգիր էին սովորում, տարածում ձեռագիր վիճակում։ Նրա «Երազ», «Կույրը» պոեմները, «Կտակ» սքանչելի բանաստեղծությունը և ուրիշ ստեղծագործություններ հնչում էին ողջ երկրով մեկ իբրև ողբ աղքատների մասի, իբրև ստրկությունից ազատագրվելու կոչ։ Այդ գործերում Շևչենկոն կրքոտ խարազանում էր ճորչտատիրական իրավունքը, բացահայտ կոչ անում ժողովրդական հողափոխության։ 1946 թ․ Շևչենկոն մտնում է հակաճորտատրիրական գաղտնի կազմակերպության մեջ և շուտով ձեռբակալվում։ Ցարական կառավարությունը որոշում է «Խռովարարական և հանդուգն բանաստեղծություններ» գրելու համար Շևչենկոյի իբրև շարքային զինվոր ուղարկել Օրենբուրգ