յան հատուկ կորպուս' արգելելով գրել ու նկարել։ Դա հավասարազոր էր աքսորի։ Մռայլ զորանոցում գտնվելու առաջին իսկ օրերին Շևչենկոն խախտեց ցարական հրամանը նա շարունակում էր բանաստեղծություններ հորինել, որոնք գրի էր առնում փոքրիկ գրքույկներում ու թաքցնում երկարաճիտ կոշիկի մեջ։ 10 տարուց ավելի Տարաս Շևչենկոն անցկացրեց աքսորում։ Այդ շրջանի իր ստեղծագործությունը նա անվանում էր գերության պոեզիա: Զինվորության ծանր պայմանները չընկճեցին Շևչենկոյին։ Այդ տարիներին ստեղծված նրա գործերը վկայում են հեղափոխական բանաստեղծի անկոտրում արիությունը։ Նրանցից մի քանիսի, օրինակ, «Օ՜, խոհեր իմ, օ՜, խոհեր իմ» բանաստեղծության, բալլադի «Մռնչում ու հառաչում է Դնեպրը լայնարձակ» հատվածի համար հետագայում երաժըշտություն հորինվեց, և դրանք դարձան ժողովրդական երգեր։ Շևչենկոյի լավագույն բանաստեղծությունները թարգմանված են Սովետական Միության բոլոր ժողովուրդների լեզուներով, այդ թվում' նաև հայերեն, և աշխարհի շատ լեզուներով։ Ուկրաինացի մեծ Կոբզարի խոսքը, ինչպես նրա հիանալի գծանկարները, օֆորտներն ու գեղանկարչական կտավները, արձագանք են գտնում բոլոր այն ժողովուրդների սրտերում, որոնց համար Հեկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը նոր կյանքի հիմքը դրեց։ Ժողովրդական մեծ բանաստեղծի և նկարչի հետնորդները կատարեցին նրա բաղձալի խնդրանքը
Եվ ինձ այդ մեծ ընտանիքում
Եվ ազատված, և նոր,
Մի մոռացեք, հիշեցե՛ք ինձ
Խոսքով բարի, անդորր
Տարաս Շևչենկոյի մասին է հետևյալ գիրքը Красицкий Д Փ Тарас-художник М, «Дет. лит.», 1971
Շեփորահար և թմբկահար
Պատկերացրեք Մոսկվայի փողոցներից մեկը 60 տարի առաջ Գլաքարե սալահատակին թխկթխկացնելով անցնում են սայլերը։ Տների պատերից դեռ կախված են սպիտակգվարդիական գեներալ Դենիկինի դեմ պայքարի կոչող պլակատները։ Տնցոտիավոր տղաները խռնվել են հացի կրպակի շուրջը։ Եվ հանկարծ քաղաքի վրա սփռվում են առույգ ձայներ տրա-տա-տա-տա-տա՜մ, տրա-տա-տա-տա-տա՜մ՝ ցատկոտում են թմբկահարի փայտիկները։ Նրա ետևից, գլուխները հպարտ պահած, քայլում են կարմիր վզկապավոր տղաներն ու աղջիկները։ Ջոկատ է անցնում փողոցով' մարդկանց բերելով նոր կյանքի խինդը։ Կանգնել և այդ երաժշտությունը ժպիտով է ուղեկցում բանվոր մարդը, գլուխն օձիքի մեջ քաշած, հոնքերի տակից չարությամբ նայում է նախկին բուրժույը։ Պիոներական թմբկահարին նախանձով են նայում անապաստան տղաները։ Եվ ահա շեփորահարը բարձրացնում է շեփորը և ասես կոչ՝ հնչեցնում
Բոլորն, ովքեր կռվել են ուզում մեր կողքին,
Թող մտնեն բանվորների երեխաների մեր ջոկատները
Շատ տարիներ են անցել, ու հիմա արդեն ոչ թե առանձին ջոկատներ, այլ պիոներական բազմամիլիոն բանակն է քայլում մեր հայրենիքի ճանապարհներով։ Եվ միշտ դրուժինայի, ջոկատի առջևում պարզված կարմիր դրոշի ետևից գնում են շեփորահարն ու թմբկահարը։ Եթե ձեր ընկերները ձեզ վստահել են թմբուկը կամ շեփորը, հպարտացաք դրանով և հուսախաբ մի արեք։ Շեփորահարն ու թմբկահարը միշտ առջևից են քայլում։ Երբ դուք լսեք պիոներական շեփորի կանչն ու թմբուկի հատու զարկերը, լինեն դրանք տագնապալի թե ուրախ, նշանակում է, ջոկատը ձեր կարիքն ունի, շտապեցեք պիոներական հավաքի։
Շեքսպիր Վիլյամ
Բոլոր քարտեզների վրա չէ, որ հնարավոր է գտնել Էյվոն գետի ափին ընկած անգլիական Ստրատֆորդ փոքրիկ քաղաքը։ Մինչդեռ արժե այն գտնել և անունն էլ հիշել։ Չորս հարյուրամյակ առաջ այդ քաղաքում է ծնվել անգլիացի մեծ բանաստեղծ և դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրը։ Նրա մանկության ու պատանեկության մասին քիչ բան է հայտնի։ Սովորաբար Շեքսպիրի կյանքի մասին պատմում են այսպես։ Տղային չի հաջողվել երկար սո