առաջ և այնուհետև, ինչպիսի գործիքներ ու զենքեր են օգտագործել, ինչպիսի արդուզարդ են կրել, ինչով են կահավորել բնակարանները, ինչպիսի նշաններով են գրել, ինչպիսի դրամներով են առևտուր արել կամ ինչպիսի արվեստ են ունեցել, կարող է իմանալ Հայաստանի պատմության թանգարանում
Հայաստանի պատմության թանգարանը, որը գտնվում է Երևանում, Լենինի անվան հրապարակը գարդարող գեղատեսիլ շենքում, Սովետական Միության մեծ ու հարուստ թանգարաններից է Այստեղ պահվում ու ցուցադրվում են պատմական, հնագիտական, ազգագրական արժեք ունեցող բազմաթիվ նյութեր, որոնք օգնում են ուսումնասիրելու հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, տնտեսությունը, կենցաղը…
Թանգարանի յուրաքանչյուր ցուցասրահ պատմում է պատմական մի ամփոփ ժամանակաշրջանի մասին Մի շարք սրահներում ցուցադրվում են Հայաստանի առանձին գավառների, շրջանների, քաղաքների ու այլ բնակավայրերի բնակչության ազգային տարազը, տնային գործածության և արդուզարդի առարկաները, ժողովրդական արվեստի լավագույն ստեղծագործություններ Այդ նյութերի մի մասը, որ դարեր շարունակ թաղված է եղել հողի տակ, հնագետները պեղել հանել են Հայաստանի տարբեր հնավայրերից, մի մասն էլ ազգագրագետներն են հավաքել ժողովրդից բազմազան հազվագյուտ ցուցանմուշներ թանգարանին են նվիրել ինչպես մեր հանրապետությունում և Սովետական Միության այլ վայրերում բնակվող առանձին քաղաքացիներ, այնպես էլ սփյուռքահայ հայրենասերներ
Թանգարանի հնագույն նմուշները պատկանում են քարի դարին Դրանք կարծր քարատեսակներից կայծքարից ու վանակատից (սատանի եղունգ) պատրաստված գործիքներ են, որ նախնադարյան մարդիկ օգտագործել են կտրելու, ծակելու, հարվածելու համար Դրանց կողքին տեղ են գտել առաջին երկրագործական գործիքները՝ քարե բրիչներ, մանգաղներ, սանդեր, աղորիքներ և այլն Այնտեղ կարելի է ծանոթանալ նաև մետաղների դարերի մարդկանց կենցաղին ու մշակույթին Բազմազան ու բարձրարվեստ արձանիկները, ագատից ու սարդիոնից գեղեցիկ հղկված ուլունքները, բրոնզե ու երկաթե ապարանջանները, գործիքներն ու զենքերը, նուրբ խեցանոթները, կամարաձև ծածկով փայտե սայլերն ու կառքերը պեղված են Շենգավիթից Լճաշենից, Գառնիից, Կարմիր բլուրից և Հայաստանի մեծ ու փոքր այլ հնավայրերից Չափազանց հետաքրքիր են հին և միջնադարյան հուշարձաններից հայտնաբերված նյութերը Դրամների հնագույն հավաքածուի մեջ կարևոր տեղ են գրավում Տիգրան Մեծ, Արտավազդ 2-րդ, Լևոն 2 րդ, Հեթում 1֊ին և Հայոց այլ թագավորների ու իշխանների պատկերներով ոսկե, արծաթե ու պղնձե դրամները Միջնադարյան Հայաստանի քաղաքներից պեղված բազմաթիվ ցուցանմուշներ պատմում են մեր երբեմնի հռչակավոր մայրաքաղաքների զարգացած արվեստի, արհեստների, հարուստ մշակույթի ու կենցաղի մասին Արվեստի հազվագյուտ նմուշներ են ոսկերչական իրերը, հախճապակե ու ջնարակած խեցեղենը, եկեղեցական սպասքը Իսկ