Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/331

Այս էջը սրբագրված է

հարուստները փողի ու շահի համար հոշոտում մարդկանց, տեսնում է մի աշխարհ, որը հետագայում «Քաոս» վեպում պիտի նկարագրեր այսպես «Գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել և անհետացրել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը Այստեղ էր, որ տեսա գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեկամի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդին հոր դեմ: Դրսից դիտողին թվում էր, թե ընկել է մի տեսակ գազանանոց, ուր ամենքը անոթությունից կատաղել են և պատրաստ են իրարու կոկորդը կրծոտել»

1883 թ Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս (Թբիլիսի) այն ժամանակ Թիֆլիսն էր հայ գրականության և մշակույթի գլխավոր կենտրոնը Այստեղ էլ հենց ձևավորվում է տաղանդավոր արձակագիրն ու դրամատուրգը Նա գրել է շատ վեպեր, պատմվածքներ ու դրամաներ, սակայն ավելի հայտնի է իր «Քաոս» վեպով, «Պատվի համար» դրամայով և «Արտիստը» վիպակով, որոնց մեջ ներկայացրել է ժամանակի ամբողջական պատկերը, իրեն հուզող բոլոր խնդիրները

Ե՛վ «Քաոս» վեպում, և «Պատվի համար» դրամայում գրողը ցույց է տալիս, թե ինչպես փողը, հարստանալու ձգտումը խաթարում են անգամ ընտանիքի անդամների կապը, հարազատները թշնամանում են իրար, խաբում ու թալանում միմյանց

Շիրվանզադեի կերտած ամենահմայիչ կերպարներից մեկը, որ շատ սիրելի է դպրոցահասակ երեխաներին, Լևոնն է՝ «Արտիստը» վիպակի գլխավոր հերոսը Երաժշտական ընդունակություններով օժտված, արվեստը նրբորեն ընկալող այս պատանին աղքատության պատճառով ստիպված է պատահական աշխատանքներով պահել իրեն ու մորը Բայց նրա երազանքը արվեստագետ դառնալն է Նա ամեն ինչ անում է իր երազանքն իրականացնելու և գեղեցկուհի Լուիզայի սիրուն արժանանալու համար Բայց միջավայրի քար անտարբերությունը, կարիքի ու զրկանքի աշխարհը ջլատում են նրա ուժերը, և նա ընկնում է կյանքի կես ճանապարհին

Շիրվանզադեն ջերմորեն ողջունեց սովետական իշխանության հաստատումը Հայաստանում և, 1926 թ արտասահմանից վերադառնալով հայրենիք, լծվեց սովետահայ գրականության ստեղծման ու զարգացման գործին

1930 թ. նրան շնորհվեց Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրողի կոչում

Շիրվանզադեի շատ գործեր թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների և աշխարհի շատ լեզուներով. Նրա թատերգությունը խթան հանդիսացավ հայ թատրոնի զարգացման համար Շիրվանզադեի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները

Երևանում կա Շիրվանզադեի անվան դպրոց, փողոց Նրա անունով է կոչվում Ղափանի պետական թատրոնը


Շնաձուկ

Ձկնորսներն ու ծովայինները հաճախ են ատելությամբ արտասանում շնաձկան անունը, որովհետև սրանք խրտնեցնում ու ոչնչացնում են ձկներին, պատառոտում ձկնորսական ցանցերը, երբեմն էլ հարձակվում մարդկանց վրա Շնաձկան գլխի ստորին մասում տեղավորված և լայնական նեղ ճեղքի նմանվող երախում կա սուր ատամների մի քանի շարք Շատ շնաձկների մաշկը պատված է սուր փշեր ունեցող թեփուկներով Այդ պատճառով էլ երբեմն ժամում 40 կմ արագությամբ լողացող շնաձկան թեթև հպումն անգամ լուրջ վերքեր է հասցնում

Բայց գիշատիչ են ոչ բոլոր շնաձկները Շատերը սնվում են պլանկտոնով, մեդուզաներով, մանր ձկներով

Շնաձկները միմյանցից տարբերվում են չափերով և արտաքին տեսքով Խիստ