Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/353

Այս էջը սրբագրված է

որոնց համար փոխադրել է Ս Մարշակի «Գիրք գրքերի մասին» պոեմը «Գիքորի երազը» վերնագրով, նրանց ձոնել բանաստեղծություններ, մտահոգվել գեղեցիկ ու պատկերազարդ մանկական գրքեր հրատարակելու գործով, հեղինակ դարձել դպրոցական դասագրքերի Այսօր էլ հիացնում և հուզում է նրա «Գանգրահեր տղան» չափածո նովելը, ուր պատկերված կարմիր վզկապավոր պիոներն այնքան նման է ձեզ...

1930 թ լույս տեսավ Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որով նոր հուն բացվեց մեր գրականության համար Իսկ նրա վերջին «Գիրք ճանապարհի» ժողովածուն սովետահայ պոեզիայի նշանավոր երևույթներից մեկն է և ցույց է տալիս մեր ժողովրդի և անցած, և գալիք ճանապարհները

Բանաստեղծի մի շարք գործեր առաջին անգամ հրատարակվեցին 1983 թ, «Անտիպ և չհավաքված երկեր» գրքում Այստեղ զետեղված են հանճարեղ Կոմիտասին նվիրված բանաստեղծությունները և «Հավերժական հանգիստ» վերնագրով պոեմը, Ա Խանջյանին ձոնված սոնետները, «Նավզիկե» պոեմը և շատ ու շատ այլ գրական գոհարներ

Չարենցի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով Նրա անվամբ են կոչվում Չարենցավան քաղաքը, գրականության և արվեստի թանգարանը Երևանում, դպրոցներ, փողոցներ, գրադարաններ Նրա կերպարը ոգեշնչման աղբյուր է եղել մեր շատ քանդակագործների, նկարիչների, գրողների համար Նրա բանաստեղծությունները դարձել են երգեր, կերպարը բարձրացել է բեմ ու էկրան, ստեղծվել է հետազոտության առանձին բնագավառ, որ կոչվում է չարենցագիտություն..

Ընդամենը 40 տարեկան էր, երբ կտրվեց նրա կյանքի թելը Բայց ապրում են և կշարունակեն ապրել մեծ բանաստեղծի ստեղծագործությունները Ու հայ հարկի տակ պատգամի պես միշտ կհնչի նրա «Ես իմ անուշ ճայաստանի արևահամ բառն եմ սիրում» անզուգական տաղը

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ
                          հեքիաթ չկա
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ
                          ճակատ չկա
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ
                          գագաթ չկա
Ինչպես անհաս փառքի ճամփա ես իմ
                 Մասիս սարն եմ սիրում


Չափածո և արձակ

Ամեն ոք գիտե, որ չափածոն բոլորովին այն չէ, ինչ արձակը Դա չգիտեր միայն պարոն Ժուրդենը՝ 18-րդ դարի ֆրանսիացի դրամատուրգ Մոլիերի «Քաղքենին ազնվական» հայտնի կատակերգության գործող անձերից մեկը Առաջին անգամ այդ մասին լսելով՝ նա անկեղծորեն զարմացավ «Ազնիվ խոսք, բնավ չէի կասկածում, որ քառասուն տարուց ավելի է արդեն, ինչ խոսում եմ արձակով » Բայց ի վերջո նույնիսկ նա հաստատապես յուրացրեց, որ այն ամենը, ինչ արձակ չէ' չափածո է, իսկ այն ամենը, ինչ չափածո չէ՝ արձակ է

Չափածոն ու արձակը ոչ միայն տարբեր, այլև հակադիր հասկացություններ են Զուր չէ,որ դրանք սովորաբար հակադրում են միմյանց Օրինակ, Ա Ս Պուշկինը, ցանկանալով որքան հնարավոր է խիստ ընդգծել «Եվգենի Օնեգին» չափածո վեպի երկու հերոսների՝ Օնեգինի և Լենսկու, բնավորությունների տարբերությունները, նկատում է

 Եվ մտերմացան
Երկուսն իրար հետ Քարն անգամ ջրից,
Երգն արձակ խոսքից, սառույցը հրից
Այդքան հեռու չէ, այդքան հակառակ


Չափածոն (երգը) և արձակն այստեղ հիշատակվում են իբրև երկու բևեռներ, իբրև միմյանց հակադիր երևույթներ

Այնուամենայնիվ, ինչո՞վ է չափածոն տարբերվում արձակից

Հավանաբար, լսել եք, թե ինչպես են թույլ ու անհաջող ոտանավորի մասին ասում «Դա ի՜նչ բանաստեղծություն է որ, ոչ կարգ կա, ոչ կանոն»

Ճիշտ բանաստեղծություն կարելի է անվանել միայն այն բանաստեղծությունը, որտեղ և կարգ կա, և կանոն. Չափածոն ոչ թե սովորական, այլ որոշակիորեն կազմակերպված խոսքն է

Ի՞նչն է, որ ապահովում է չափածո խոսքի այդ հատուկ կազմակերպվածությունը, «կարգն ու կանոնը»

«Արձակագիրն ու բանաստեղծը» բանաստեղծության մեջ Պուշկինն ասում է

Ի՜մ վիպագիր, քեզ մի տանջիր,
Ուզածդ միտքն ինձ շնորհիր,
Ես վերջույթները կսրեմ
Թռչող հանգով կթևավորեմ


Կարող է թվալ, թե չափածո խոսքի գլխավոր տարբերիչ հատկանիշը Պուշկինը համարել է հանգը Շատերը համոզված են, որ բանաստեղծություն հորինել՝ նշանակում է միայն ու միայն հմտորեն հանգեր ընտրել՝ Հովհ Թումանյանի «Պոետն ու մուսան» պոեմում սպանիչ ծաղրի է