Հանրապետության և Սլովակյան Սոցիալիստական Հանրապետության, ֆեդերացիա է (այսինքն՝ միավորում)
Երկրի տարածքի մեծ մասն զվաղեցնում են լեռները (հարթավայրեր քիչ կան) Ամենաբարձր լեռները Կարպատների լեռնային համակարգին պատկանող Տատրակների անտառապատ լեռնազանգվածն է
Չեխոսլովակիայում բնակվում են, հիմնականում, եղբայրական երկու սլավոն ժողովուրդներ՝ չեխեր և սլովակներ Ազգային անկախություն ձեռք բերելու և ինքնուրույն պետություն ստեղծելու համար այդ երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակ պայքարում էին օտար տիրապետության դեմ 1918 թ այդ պայքարն ավատվեց հաջողությամբ, չեխերն ու սլովակները անկախություն նվաճեցին Նրանք միավորվեցին և ստեղծեցին մի նոր պետություն՝ Չեխոսլովակիան
Սակայն այդ պետությունը տևեց ընդամենը քսան տարի Չեխոսլովակիան դարձավ հիտլերյան Գերմանիայի առաջին զոհերից մեկը Հիտլերականներն օկուպացրին երկիրը Չեխոսլովակիայի կոմունիստական ղեկավարությամբ ազատասեր ժողովուրդը կռվի ելավ ֆաշիստների դեմ Սակայն զավթիչներից երկրի լիակատար ազատագրումը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ 1945 թ սովետական բանակը մտավ Չեխոսլովակիա Հիտլերականները մտադիր էին պայթեցնել Պրագան, ինչպես ավերել էին ուրիշ շատ քաղաքներ Բայց 1945 թ մայիսի 5–ին Պրագայի բնակիչներն ապստամբեցին Սկսվեցին փողոցային