Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/361

Այս էջը սրբագրված է

Չիպոլինո

Մատնաչափիկը, Անագե զինվորիկը, Բոլրատինոն՝ հին հեքիաթների այս հերոսներն այնքան վաղուց են մեզ հետ ապրում, որ թվում է, նրանք միշտ եղել են Բայց իրականում նրանց հորինել են գրողները

Ա յ վերջերս, ընդամենը երկու-երեք տասնամյակ առաջ, ծնվեց հեքիաթային մի փոքրիկ հերոս, որին այժմ ճանաչում են միլիոնավոր մարդիկ և առաջին հերթին՝ երեխաները

Սոխի գլխով, չարաճճի ու կենսուրախ այդ տղան պատկերված է գրքերում, բացիկների վրա, պատրաստված է պլաստմասսայից Մանկապարտեզում ու դպրոցում նրան ծեփում Են պլաստիլինից Նրա անունը Չիպոլինո է Այդ իտալերեն բառը նշանակում է «փոքրիկ սոխի գլուխ»: Չիպոլինոյին հորինել և կյանքի է կոչել իտալացի հիանալի գրող, կոմունիստ Ջաննի Ռոդարին 1951 թ Ռոդարին իր խմբագրած մանկական կոմունիստական «Պիոներիո» ամսագրում տպագրեց «Չիպոլինոյի արկածները» ուրախ հեքիաթը Այդ հեքիաթում սոխի գլխով տղան ապրում է բանջարեղենի ու մրգերի հեքիաթային երկրում Չիպոլինոն ճամփորդում է այդ զարմանահրաշ երկրով, պաշտպանում աղքատներին, մարտնչում իր ժողովրդին հարստահարողների՝ չարակամ սինյոր Պոմիդորի, անբան ու շատակեր բարոն Նարինջի, օտարերկրացի խարդախ լրտես միստր Գազարոյի և նրանց սպասարկուների դեմ Եվ, իհարկե, ինչպես ամեն մի իսկական հեքիաթում, բարի մարդիկ Չիպոլինոյին օգնում են պայքարելու չարի դեմ Եվ նրանք հաղթում են Ժողովուրդը տապալում է իշխան Լիմոնին, նրա ամբողջ շքախմբին և երկրում ստեղծում ազատ հանրապետություն

Ջաննի Ռոդարիի հեքիաթը ճշմարտությանը շատ է նման Իտալացի երեխաներն անմիջապես սիրեցին զվարճալի, կենսուրախ այդ հեքիաթը։ Իսկ հետո Չիպոլինոն սկսեց ճանապարհորդել նաև այլ երկրներով հեքիաթը թարգմանվեց շատ լեզուներով, և Չիպոլինոյի հետ ծանոթացան ու բարեկամացան աշխարհի շատ երեխաներ Այդպես ուրախ ու կայտառ, սոխի գլխով տղան իր տեղը գտավ Մատնաչափիկի, Անագե զինվորիկի, մեր հին ու բարի հեքիաթների մյուս սիրելի հերոսների կողքին

«Չիպոլինոյի արկածները» գիրքը լույս է տեսել նաև հայերեն Դուք կարող եք գրադարանից վերցնել այն ու կարդալ


Չղջիկ

Չղջիկները միջատակեր գազանիկներ են Ցերեկը, թիկնոցի պես փաթաթվելով իրենց լայն թևերի մեջ, գլխիվայր կախվում մնում են փչակներում, ձեղնահարկերում կամ որևէ մութ տեղում, իսկ գիշերը դուրս են թռչում միջատներ որսալու Անաղմուկ ճախրում են նրանք գիշերային երկնքում՝ հաճախակի թափահարելով թևերը Այդ ժամին թռչունների մեծ մասը քնած է լինում, իսկ բազմաթիվ վնասատու միջատներ թռչում են հենց գիշերը Ուստի և չղջիկների «աշխատանքը» շատ կարևոր է

Բայց ինչպե՞ս են նրանք մթության մեջ տեսնում ավարը Գիտնականները մի այսպիսի փորձ կատարեցին չղջիկների աչքերն ամուր ծածկեցին և նրանց բաց թողեցին մի սենյակում, ուր պարաններին իրար մոտիկ զանգակներ էին կախված Չղջիկները թռչում էին սենյակով մեկ՝ առանց զանգակներին կամ պարանին դիպչելու Նշանակում է, տեսողությունն այստեղ գործ չունի Պարզվում է, որ չղջիկները թռչելիս ուլտրաձայներ են արձակում Երբ առջևում որևէ խոչընդոտ կամ միջատ է հանդիպում, ձայնային ալիքներն անդրադառնում են նրանից, անդրադարձած ալիքներն ընդունում է չղջիկի հատուկ օրգանը, և չղջիկը կամ շրջանցում է անշարժ արգելքը, կամ սկսում հետապնդել միջատին