Տ Չուխաճյանն օպերան ավարտեց 1868 թ Այդ տարեթվով էլ սկզբնավորվում է հայկական օպերային արվեստը Սակայն կոմպոզիտորի կենդանության օրոք «Արշակ Երկրորդն» այդպես էլ բեմական մարմնավորում չստացավ Հնչեցին միայն առանձին հատվածներ, այն էլ՜ համերգային կատարմամբ Բայց այդքանն էլ բավական էր, որ նրա ազգային-հերոսական խմբերգերը լայն տարածում գտնեին ժողովրդի մեջ Դրանք դարձան ազգային-ազատագրական պայքարի հիմներ, ոգեշնչեցին հայ երիտասարդությանը Պատահական չէ, որ ժամանակակիցները Չուխաճյանին անվանում էին «Հայկական Կերգի» Օպերան առաջին անգամ բեմ բարձրացավ Սովետական Հայաստանում միայն, 1945 թ նոյեմբերի 29-ին՜ Հայաստանում սովետական կարգերի հաստատման 25-ամյա հոբելյանի օրը, Երևանի Ալ Սպենդիարւանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում
Չուխաճյանը գրել է նաև մի շարք օպերետներ, որոնցից ամենահայտնին «ԼԵբլեբիջի Հոր-հոր աղա» օպերետն է Գեղեցիկ մեղեդիներով լեցուն, վառ ու կենսախինդ այդ օպերետը, որի հիման վրա նկարահանվել է ձեզ հայտնի «Կարինե» կինոնկարը, դեռևս կոմպոզիտորի կենդանության օրոք շրջեց աշխարհի շատ երկրներ, բեմադրվեց Ռումինիայում և Բուլղարիայոլմ, Եգիպտոսում և Հունաստանում, հնչեց Վիեննայում, Լոնդոնում և այլուր
1880-ական թվականների վերջերին Չուխաճյանը գրել իր վերջին ստեղծագործությունը «Ջեմիրե» օպերան: Նա ստեղծել է նաև բազմաթիվ սիմֆոնիկ ու կամերային, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր ու ռոմանսներ
Չուկովսկի Կոռնեյ Իվանովիչ
Այս զարմանալի պատմությունը տեղի է ունեցել բավականին վաղուց մի յոթանասուն տարի առաջ Այդ ժամանակ Պետրոգրադ քաղաքում ապրում էր Կոռնեյ Իվանովիչ Չուկովսկի անունով մի մարդ Մասնագիտությամբ նա գրական քննադատ էր, քննադատական լուրջ հոդվածներ էր գրում ժամանակի գրականության մասին ու տպագրում հերինակավոր ամսագրերում Նա արդեն հայտնի գրականագետ էր, շատ գրքերի հեղինակ Գրական քննադատի իր մասնագիտությունը նա շատ էր սիրում և անկեղծորեն այն իր միակ կոչումն էր համարում Եվ եթե որևէ մեկը նրան ասեր, թե շուտով նա հայտնի է դառնալու մեկ այլ գրական ժանրում, հավանաբար, շատ կզարմանար Էլ ավելի կզարմանար, եթե ասեին, թե գրականության այդ ուրիշ տեսակը, որը հռչակ է բերելու իրեն, լինելու են մանկական բանաստեղծություններն ու հեքիաթները Չուկովսկին մանկագիր դարձավ միանգամայն պատահաբար
Ահա թե դա ինչպես պատահեց
Հելսինկի քաղաքում հիվանդացել էր նրա փոքրիկ տղան, և Կոռնեյ Իվանովիչը գիշերային գնացքով նրան տուն էր բերում Տղան կամակորություն էր անում, տնքում, լաց լինում Որևէ կերպ նրան զբաղեցնելու համար հայրն սկսեց հեքիաթ պատմել Սկսեց, ու ինքն էլ չգիտեր, թե հետո ինչ է լինելու Իր համար դա այնքան էլ կարևոր չէր Կարևորն այն էր, որ չլռեր, կանգ չառներ, վայրկյան իսկ չկարկամեր, այլ արագ տողը տողին կցեր վագոնի անիվների հստակ թխկթխկոցի տակ
Կար չկար, մի Կոկորդիլոս կար
Ման էր գալիս նա փողոցե փողոց,
Գլանակներ ծխում, խոսում թուրքերեն –
Ա՜յ, Կոկորդիլոս,
Ա՜յ, Կոկորդիլոս Կոկորդիլոսովիչ
Իրեն էլ, հավանաբար, այս ամենը կատարյալ անհեթեթություն էր թվում, բայց երեխան անսպասելիորեն լռեց և սկսեց ականջ դնել Թե ինչ եղավ հետո, Կոռնեյ