Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/37

Այս էջը հաստատված է

հարստացած երբեմնի բաժինը 1935 թ դարձավ ինքնուրույն Կերպարվեստի թանգարան, որը 1947 թվականից կոչվեց Հայաստանի պետական պատկերասրահ: Պետական գնումներից և հայթայթումներից բացի, պատկերասրահը փոխանակումներ է կատարում Լենինգրադի, Մոսկվայի և ՍՍՀՄ-ի այլ քաղաքների թանգարանների հետ։ Հավաքածուն հարստանում է նաև իրենց արվեստագետների, ինչպես նաև արվեստասերների նվիրատվություններով: Դրանց մեջ առաջիններից է Ե Թադևոսյանի գունավոր գիպսերով նկարված «Ասլան աղա» եզակի գործը Ֆրանսիայում ապրող Ջինջյան ազգանունով հայրենասեր մի մարդ ամբողջ կյանքում հավաքել է Հ Այվազովսկու ծովանկարները և մի օր պատկերասրահին նվիրել հայ նկարչի ավելի քան քառասուն ստեղգործություն:

Պատկերասրահում ցուցադրվող գեղանկարչական հնագույն գործերից են 14-րդ դարի իտալական անհայտ վարպետի «Կույս Մարիամը», Տակոպո Բասսանոյի «Հովիվների երկրպագությունը» կտավները: Պատկերասրահի արժեքավոր ցուցանմուշներից են Հովնաթանյանների, հատկապես, Հակոբ Հովնաթանյանի, Գ Բաշինջաղյանի, Փ Թերլեմեզյանի աշխատանքները:

Հարուստ է նաև պատկերասրահի գրաֆիկական աշխատանքների հավաքածուն: Այստեղ են էդգար Շահինի մոտ երկու հարյուր գրաֆիկական գործերը, որոնց մի մասը նկարչի նվիրատվությունն է ցուցադրվում են Միքայել Արուտչյանի, Ե Քոչարի, Գրիգոր խանջյանի գրաֆիկական նկարաշարերը, ինչպես նաև Լ Կոջոյանի «Սասունցի Դավիթը», հռչակավոր նկարիչ Ռեմբրանդի, հոլանդացի Ֆ Հալսի, գերմանացի Ա Դյուրերի գրաֆիկական ստեղծագործություններ:

Քանդակագործական աշխատանքների մեջ աչքի են ընկնում հայ անվանի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի նվիրած դիմաքանդակային և բազմաթիվ այլ գործեր, որոնց մեջ կան կենդանիներ՝ մեծ վարպետությամբ կատարված քանդակներ (այսինքն անիմալիստական ժանրի գործեր): Բացառիկ նմուշներից է իտալական քանդակագործության նահապետի Դոնատելլոյի (15-րդ դար) «Տիրամայրը մանկան հետ» մարմարե հարթաքանդակը Պատկերասրահում կան նաև դեկորատիվ արվեստի նմուշներ՝ նախշազարդ սպասք, քանդակազարդ կահույք, գորգեր, ոսկերչական նուրբ իրեր և թատերական ձևավորումներ։

Այժմ պատկերասրահի 80 դահլիճներում և հսկա պահոցներում պահպանվում է տարբեր դարաշրջանների և ժողովուրդների, գլխավորապես հայ արվեստի ավելի քան 18 հզ գործ: Ավելացնենք, որ պատկերասրահն ունի 9 մասնաճյուղ-պատկերասրահներ՝ էջմիածնում, Ջերմուկում, Հրազդանում, Լենինականում և հանրապետության այլ քաղաքներում:

Հայաստանի պետական պատկերասրահը, կերպարվեստի թանգարան լինելուց բացի, պատմության մի յուրօրինակ «տարեգիրք» է

Հայաստանի պիոներական կազմակերպություն

1 921 թ ամռան մի օր Երևանի Աբովյան փողոցով հանդիսավոր քայլքով անցնում էր անսովոր տեսք ունեցող պատանիների մի շարասյուն՝ զարմանք պատճառելով անցորդներին: Արևառ, թխադեմ տղաներ էին՝ կարճ տաբատներով ու կիսաթև վերնաշապիկներով