և մարզահրապարակ» նախաձեռնություններին։ Հետաքրքիր շատ գործեր կատարեցին հանրապետության շրջաններ արշավի ելած պիոներները, որոնք հավաքեցին ժողովրդական ստեղծագործության բազմաթիվ նմուշներ՝ առածներ, ասացվածքներ, առակներ, հեքիաթներ․․․ 1965թ ծնունդ առավ զանգվածային մի շարժում, որն այսօր էլ շարունակվում է պիոներական արշավներ սկսեցին կազմակերպվել կոմունիստական կուսակցության և սովետական ժողովրդի հեղափոխական, մարտական և աշխատանքային փառքի վայրերով։ Արշավների ընթացքում կարմիր հետախույզները հավաքել են սովետական ժողովրդի հերոսական պատմությանը վերաբերող ուշագրավ շատ նյութեր։ Հայաստանի պիոներական կազմակերպության խրախուսելի գործերից է Իջևան-Հրազդան երկաթուղու շինարարությանն օգնություն ցույց տալու շարժումը։ Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հետ միասին պիոներներն անցկացրին «Յուրաքանչյուր հուշարձանին անձնագիր» գործողությունը, որի ընթացքում անձնագրավորվեց 4 հզ հուշարձան։ Հայաստանի պիոներիան, իր ճանապարհն սկսելով 18 հոգուց բաղկացած փոքրիկ մի ջոկատով, այսօր դարձել է մոտ 300-հազարանոց հզոր մի կազմակերպություն, որ ալ դրոշը պարզած՝ քայլում է դեպի լուսեղեն գալիքը։
Հայաստանի քարերը
Լեռների Երկիր Հայաստանը երբեմն «Քարաստան» են անվանում Այո, բնությունը նրան անծայրածիր հարթավայրեր, ընդարձակ, արգավանդ հողեր չի պարգևել։ Ինչպես ասում են, մարդն այստեղ քարից է հաց քամում։ Հայաստանի տարածքում կուտակվել են աշխարհում հայտնի գրեթե բոլոր քարատեսակները և դարձել նրա յուրահատուկ հարստությունը, չէ որ դրանց մեծ մասը արժեքավոր ու գեղեցիկ շինանյութ է։ Դրանց մեջ գերակշռում են հազարամյակներ առաջ հրաբուխների ժայթքումից առաջացած ապարները տուֆեր, պեմզաներ, պեռլիտներ, բազալտներ, անդեզիտներ և այլն
Հայկական նշանավոր, բազմագույն տուֆերի մասին դուք կկարդաք համանուն զրույցում հրաբխային խարամները և պեմզաները (չեչաքարերը) ծակոտկեն ու այնքան թեթև ապարներ են, որ ջրում նույնիսկ չեն սուզվում։ Դրանք շատ ավելի հեշտությամբ են տեղափոխվում, քան ավազն ու խիճը։ Պեմզայից կամ խարամից պատրաստված բետոնները թեթև են, որի շնորհիվ փոքրանում է շենքերի պատերի ու ծածկերի զանգվածը, հետևաբար և սյուների ու հիմքերի վրա ընկնող ծանրության ուժը։ Սակայն նրանց գլխավոր առավելությունը ջերմությունը պահպանելու հատկությունն է, որով նրանց օժտում է ծակոտիների մեջ եղած օդը։ Ահա թե ինչու մեր հրաբխային խարամներն ու պեմզաները մեծ պահանջարկ ունեն Սովետական Միության տարբեր շրջաններում։ Պեռլիտը շատ զարմանալի ապար է։ Իր անունն այն ստացել է ֆրանսերեն «պեռլ» բառից, որ նշանակում է մարգարիտ։ Եվ իրոք, իր արժանիքներով պեռլիտը մեր քարերի մարգարիտն է։ Այն կազմված է, հիմնականում, հրաբխային ապակուց, որի մեջ կա, այսպես կոչված, կապված ջուր։ Սովորական ջրից սա տարբերվում է նրանով, որ գոլորշիանում է միայն շուրջ 1000 աստիճանում, երբ ինքը հրաբխային ապակին սկսում է փափկել։ Գոլորշիացող այդ ջուրը պատճառ է դառնում փափկած պեռլիտի խիստ փքվելուն*, և նրա ծավալը 10-15, նույնիսկ, 20 անգամ մեծանում է։ Ստացվում է նոր նյութ՝ փքված պեռլիտ, որը փետուրի պես թեթև է և ունի շատ կարևոր հատկություններ գերազանց պահպանում է ջերմությունը, կլանում ձայնն ու աղմուկը։ Փքված պեռլիտը հաջողությամբ օգտագործվում է թե՛ շինարարության մեջ (թեթև բետոններ պատրաստելիս), թե՛ տեխնիկայում