Այս էջը հաստատված է
միաժամանակ Սովետական Հայաստանի ամենաբարձր լեռն է, երկրորդ բարձր լեռը Կապուտջուղն է (բարձրությունը՝ 3904 մ) Զանգեզուրի լեռնաշղթայում (Սյունյաց լեռներ) Այստեղ բարձր լեռնագագաթներ են նաև Սիսկատար, Փարական և Նահապետ լեռները
Հայկական լեռնաշխարհի մայր լեռնազանգվածներից է Բյուրակն (Բինգյոլ կամ Հազար լճերի լեռ) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթն է Սրմանցը (բարձրությունը՝ 3650 մ) Այս բարձրավանդակի նշանավոր լեռնագագաթներից են Սերկի, Հավատամք, Շուշարի, Թեքման լեռները Բյուրակն բարձրավանդակն արևմուտքում վերջանում է Մնձուր լեռներով
Հայկական պար (այժմ՝ Աղրի դաղ) լեռնաշղթան սկսվում է Մասիսների մոտից և ձգվում դեպի արևմուտք Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է