Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/47

Այս էջը հաստատված է

(Քյոսա դաղ, բարձրությունը' 3445մ)։ Նրա լանջին, 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սոլկավետի հայկական վանքը, որը Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետն էր։

Նշանավոր են նաև Ծաղկանց (Ալադաղ) լեռները, որոնք սկսվում են Սուկավետ գագաթից և, ձգվելով հարավ, հասնում մինչև Թոնդրակ։ Այս հրաբուխը (բարձրությունը՝ 3542 մ) ունի ամենամեծ խառնարաններից մեկն աշխարհում և վերջին անգամ ժայթքել է 1441-1442 թվականներին։ Դա Հայկական լեռնաշխարհում հրաբխային վերջին ժայթքումն էր։ Ծաղկանցի գագաթներն են Բոնդրակը, Ծաղկո լեռը (բարձրությունը' 3519 մ), Նպատը (բարձրությունը 2332 մ): Վերջինիս ստորոտում է գտնվում (Արաժանի գետի հովտում) նշանավոր Ձիրավի դաշտը: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների հովանոցը (ամառանոցը)։ Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները։

Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան)։ Տավրոս լեռնային համակարգը, որտեղ գտնվում են Սասնա լեռները, Սալնասար, Շատախի, Անդոկի և այլ լեռնաբազուկներ։ Այստեղ բարձր լեռնագագաթներ են Իշխանասարը, Աչքաքարը, Սիմսարը, Մարութասարը (բարձրությունը' 2962 մ), Նեմրութը (բարձրությունը՝ 3050 մ)։

Լեռնաշխարհն ունի ավելի քան 4 հզ մեծ ու փոքր լեռնանցք, որոնցից նշանավոր են Ձորապահակը (այժմ՝ Բաղեշի լեռնանցք) և Կղեսուրքը (Սիմ լեռնաշղթայի արևմուտքում)