շատ, բազմատեսակ ապրանքներ արտադրել: Հասարակ հաստոցներն այդ խնդիրն ի վիճակի չեն լուծելու: Հիշենք, որ մի հաստոցով դետալը տաշում էին, մյուսով՝ գայլիկոնում, երրորդով' ֆրեզում: Ամեն մի հաստոցի վրա բանվորը դետալը նախ տեղակայում է, հետո հանում, ապա փոխանցում հաջորդ հաստոց: Որքա՜ն ժամանակ է պարապ ծախսվում: Իսկ ի՞նչ կլինի, եթե տարբեր հաստոցներ դրվեն կողք կողքի և միմյանց միացվեն դետալները փոխանցող մեխանիզմներով: Այդպես էլ արեցին, և ստացվեց հոսքային գիծ: Նախապատրաստուկն ինքն ավտոմատ կերպով անցնում է բոլոր հաստոցներով, մինչև որ դառնում է պատրաստի դետալ: Բայց դա էլ դեռ քիչ է:
Ասենք, որևէ հաստոցով մշակում են բազմաթիվ միանման դետալներ: Եվ ամեն անգամ նույն հերթականությամբ կրկնվում է միևնույն աշխատանքը: Նշանակում է, կարելի է հաստոցի համար այդ աշխատանքի կատարման առաջադրանք կազմել և ծրագրային սարքին հանձնարարել կառավարելոլ հաստոցը: Բանվորը միայն կտեղակայի դետալն ու կմիացնի ծրագրային սարքը: Ամբողջ աշխատանքն արագ ու խնամքով կկատարի հաստոցն ինքը: Իսկ ամենագլխակորն այն է, որ բոլոր դետալները ջրի երկու կաթիլի պես նման կլինեն իրար, որովհետև ծրագրային սարքը սխալվել չի կարող:
Հաստոցներ էլ կան, որոնք կառավարվում են էլեկտրոնային հաշվողական մեքենաներով՝ ԷՀՄ-ներով: Ապագայում նախապես կազմված ծրագրով կաշխատեն ոչ միայն հաստոցները, այլև արտադրամասերն ու գործարանները: ԷՀՄ-ներից, ինֆորմացիա հավաքող սարքերից, կապի գծերից կազմված բարդ համակարգերը կկառավարեն գլոցման հաստոնների, ամբողջ գործարանների, էլեկտրակալանների և այլ ձեռնարկությունների աշխատանքը:
Հաստոցավար
Դուք արդեն գիտեք, թե ինչ է հաստոցը, հետևաբար, կարող եք կռահել նաև, թե ով է հաստոցավարը: Հաստոցավարը հաստոցը կառավարող, հաստոցի մոտ աշխատող բանվորն է: Բայց ո՞ր հաստոցի, երևի կհարցնեք դուք: