Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/67

Այս էջը սրբագրված է

ձկներին քշում են դեպի ափ և իրենց հսկա կտուցներով բռնում նրանց

Որսի ժամանակ հավալուսններն աղմուկ֊աղաղակ են բարձրացնում՝ վախեցնելով ձկներին Բայց հանգստանալիս կամ դժվարամատչելի ճահճոտ վայրերում սարքած իրենց բների մոտակայքում շատ զգույշ են լինում

Երկրի վրա ապրում են ընդամենն ութ տեսակի հավալուսններ Սովետական Միությունում բնադրում են միայն երկու տեսակը՝ գանգրափետուր և վարդագույն հավալուսնները Առաջինն այդպես է կոչվել, որովհետև նրա գլխի և պարանոցի վերին մասի փետուրները երկար են, խոպոպավոր Սա խոշոր թռչուն է, բաշը մինչև 1 3 կգ է, թևերի բացվածքը՝ մինչև 2 մ Վարդագույն հավալուսնը գանգրափետուրից ավելի փոքր է, կշռում է 10—11 կգ

Հավալուսնների, ինչպես նաև նրանց ցեղակիցների՝ օլուշաների, ձկնկուլների, սրաթև որորների, ծովահավերի բոլոր չորս մատները միացած են լողաթաղանթով Այս թռչունները թիավարում են ոտքերով, ինչպես թիերով Դրա համար էլ նրանց անվանում են թիոտանիներ:


Հավանականություն

Իջնում էր առաջին ձյունը «Ահա և ձմեռը եկավ»,— բարձրացնելով վերարկուիս օձիքը մտածեցի ես Եվ հանկարծ թրախկ, որոտացին ամպերը Երկու դպրոցական զարմացած կանգ առան «Ձյուն ու որո՞տ Անհավանական է»,— ասաց ավագը «Ի՞նչ է նշանակում, անհավանական է»,— հարցրեց երկրորդը «Անհավանական է, նշանակում է հնարավոր չէ» — «Ինչպե՞ս թե հնարավոր չէ,— զարմացավ կրտսերը,— որոտի ձայնը չե՞ս լսում, ինչ է»։— «Դա պարզապես պատահականություն է,— հայտարարեց ավագը,— իսկ առհասարակ նման բան չի լինում».

Այդտեղ ես միջամտեցի «Դու ճիշտ չես Այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ նույնիսկ պատահաբար, հավանական է, միայն թե նման պատահականության ստիպված ես երբեմն շատ երկար սպասել Գիտնականներն ասում են, որ այդ պատահականության «հավանականությունը փոքր է»: Կրտսերը զարմացավ «Իսկ մի՞թե հավանականությունը կարելի է չափել» — «Իհարկե Դրա համար մաթեմատիկայում գոյություն ունի հավանականությունների տեսությունը» Ես գրպանիցս հանեցի մի խորանարդիկ, որի վեց նիստերից յուրաքանչյուրի վրա կային միավորների թիվը ցույց տվող կետեր՝ մեկ, երկու մինչև վեցը

«Հապա գուշակեք, քանի՞ միավոր կնկնի»,— ասացի ես ու վեր նետեցի խորանարդիկը «Չորս»,— հապճեպ պատասխանեցին տղաները Ընկավ հինգ միավոր «Չստացվեց,— ծիծաղեցին նրանք,— ուրեմն, անհավանական է» Ես նորից վեր նետեցի խորանարդիկը, չորս միավոր ընկավ «Պարզվում է, որ հավանական է,— ժպտացի ես — Եկեք փորձենք հաշվել, թե որքան է մեր չսխալվելու հավանականությունը Քանի՞ տարբեր դեպք կարող է լինել խորանարդիկը վեր նետելիս»:— «Վեց» — «Ճիշտ է Մինչդեռ այդ վեցից մեզ պետք է այն միակ դեպքը, երբ կընկնի մեր պահած թիվը Դրա համար էլ ասում են, որ մեր խաղում հավանականությունը հավասար է 1/б-ի Իսկ, այ, եթե մենք մտածենք, որ կընկնի կամ չորս, կամ երկու, ապա հավանականությունը երկու անգամ կմեծանա, կդառնա 2/6» — «Պարզ է,— ասաց կրտսերը — Իսկ եթե ես ենթադրեմ, որ կընկնի վեց միավորներից մեկնումեկը, ապա հավանականությունը կլինի 6/6, այսինքն՝ մե՞կ» — «Այո, դա ամենամեծ հավանականությունն է և նշանակում է, որ այդ դեպքում դու անպայման կշահես» — «Իսկ ո՞րն է ամենափոքր հավանականությունը»,— հարցրեց ավագը «Պարզ է, որ զրոն,— պատասխանեցի ես — Դա նշանակում է, որ ոչ մի հավանականություն չկա Կարող ես համարել, որ խաղը տանուլ ես տվել» — «Ինչպե՞ս թե»:— «Շատ պարզ հապա, մտածիր, այս խորանարդիկով կարող է յոթ միավոր ընկնել» — «Դա անհավանական է»

Կրտսերը հիացմունքով ասաց «Հետաքրքիր խաղ է հավանականությունների տեսությունը».

«Դա ոչ թե խաղ է, այլ գիտություն,— ասացի ես,— թեև առաջացել է խաղից Երբեմն այդպես էլ է լինում Հավանականությունների տեսությունն օգնում է թե գիտնականներին ու ինժեներներին, թե տնտեսագետներին, մի խոսքով՝ մեր ողջ ժողովրդական տնտեսությանը»:— «Ստացվում է, որ առանց գիտության նույնիսկ կոշիկ չես կարի»,— նկատեց ավագը «Եվ ոչ միայն կոշիկ,— պատասխանեցի ես— Շատ են սխալվում նրանք, ովքեր կարծում են, թե կարելի է մի կերպ սովորելով տիեզերագնաց, ինժեներ կամ մեքենավար