դառնալ» — «Դուք ուզում եք ասել, որ դրա հավանականությունը շատ փո ՞քր է» — հարցրեց ավագը «Այո Ես կասեի, որ այն գրեթե զրո է»
Հավեր
Գիտե՞ք արդյոք, թե քանի՜-քանի հեռու մոտիկ «ազգականներ» ունի գյուղական սովորական աքաղաղը Շա՜տ-շատ՝ ցուրտ հյուսիսի բնակիչ սպիտակ կաքավն ու կապտասև պճնամոլ ցախաքլորը, տայգայի մռայլ բնակիչ զգուշավոր խլահավն ու վայելչագեղ փասիանը, գեղեցկուհի սիրամարգն ու փոքրիկ լորը
Ավստրալիայում, Ֆիլիպիններոլմ և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում ապրում են աղբահավեր Նրանք թուխս չեն նստում, այլ իսկական ինկուբատորներ են սարքում կամ աղբ են կուտակում և այդ աղբակույտում էլ ձու ածում, կամ էլ ձվերը թաղում են տաք ավազի մեջ Այդ ինկուբատորում էլ լույս աշխարհ են գալիս ժիր ճուտիկները, որոնք կյանքի առաջին իսկ օրվանից կարող են արդեն թռչել
Ամերիկայում ապրում են ծառաբնակ հավեր Ի տարբերություն իրենց ցեղակիցների՝ նրանք իրենց բույնը սարքում են միայն ծառերի վրա
Հապա որքա՜ն ցեղակիցներ ունի մեր աքաղաղն ընտանի թռչունների մեջ էլ հնդկահավերն ու խայտահավերը, էլ ամենատարբեր ցեղի ընտանի հավերը Ընտանի հավերը մեզ տալիս են համեղ սննդամթերք՝ միս և ձու, որոնցից կարելի է պատրաստել բազմազան կերակրատեսակներ Ածան հավը մեկ տարում տալիս է 200—220, ռեկորդակիրը՝ մինչև 365 ձու Հավերից ստանում են նաև փետուր և աղվամազ:
Մեծ քանակությամբ ձու և թռչնի միս արտադրելու համար Սովետական Միությունում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, կառուցվել են թռչնաբուծական խոշոր ֆաբրիկաներ