Հավերժական սառցույթ
Մոտ հարյուր տարի առաջ հյուսիսային գետերից մեկի ափով մի որսորդ էր քայլում: Զառիթափի մոտով անցնելիս նա նկատեց, որ հողի հաստ շերտի տակից դուրս է ցցվել ինչ-որ հրեշ` գորշ, խիտ բրդով պատած վիթխարի գլխով և փղի ժանիքների նմանվող երկու մեծ ժանիքներով: Իր գտածոյի մասին որսորդը սարսափով պատմեց համագյուղացիներին: Հետո այդ լուրը հասավ գիտնականներին: Նրանք եկան գտածոյի վայրը և որոշեցին, որ որսորդը մամոնտի մարմին է գտել: Մամոնտները նման են փղերի և անհետացել են շատ դարեր առաջ:
Հետագայում Սիբիրում մամոնտի մարմիններ էլի գտան: Իսկ ինչո՞ւ էին դրանք այդպես լավ պահպանվել։ Բանն այն է, որ Սիբիրի մեծ մասում, ամռանը մի քանի տասնյակ սանտիմետր հաստությամբ հալվող հողաշերտի տակ, տարածվում է սառցակալած, երբեք չհալվող բնահողը։ Հենց դա էլ անվանում են հավերժական սառցույթ։ Թե երբ և ինչպես է այն առաջացել, գիտնականները դեռևս ճշգրիտ չգիտեն։ Մի բան պարզ է, սակայն, որ հազարամյակներ առաջ վիթխարի սառցազանգվածներն սկսել են շարժվել դեպի հարավ։ Հավանաբար, մամոնտները, մոտեցող սառցադաշտից փրկվելու մղումով, նույնպես շարժվել են դեպի հարավ։ Նրանց մի մասը խրվել է ճահիճների մեջ ու այնտեղ էլ մնացել։ Հետագայում ճահիճը ծածկած սառցադաշտը սառեցրել է այն, և ճահճի հետ սառել է նաև մամոնտի մարմինը։ Եվ որովհետև սառած շերտը մինչև