գավառում, Արածանի գետի ափին եղել է հացենիների մի անտառապուրակ, որը կոչվել է Հացյաց դրախտ։
Հացի գործարան
«Լավ թխած ցորենահացի մի պատառը մարդկային մտքի մեծագույն հայտնագործություններից է»,— ասում էր ռուս գիտնական Կ․ Ա․ Տիմիրյազևը։ Իրոք, թվում է, թե հաց թխելը հասարակ գործ է, բայց որքա՜ն աշխատանք, իմացություն ու հնարամտություն է այն պահանջել մարդկանցից։
Մի քանի հազար տարի է արդեն, ինչ մարդիկ հաց են թխում։ Օրինակ, Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս մեր թվականությունից առաջ 3—2-րդ հազարամյակներում։ Այդ են վկայում մի շարք հնավայրերի՝ Շենգավիթի, Մոխրաբլուրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները։ Միջնադարյան Հայաստանում, թոնիրներից բացի, հացը թխում էին նաև սաջի՝ հատուկ մետաղաթիթեղի, վրա: Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, անշուշտ, մեր նշանավոր լավաշը։ Դրանք մեր սիրած հացատեսակներից են նաև այսօր։
Սակայն մինչև վերջերս հացթուխները գաղափար անգամ չունեին, թե ինչ է կատարվում խմորի մեջ, մինչև որ այն հաց է դառնում։ Վերջին մի քանի տասնամյակում հացթուխներին օգնության եկավ գիտությունը։ Ուսումնասիրվեցին ոչ միայն հացահատիկի և ալյուրի բաղադրությունն ու առանձնահատկությունները, այլև հացաթխման հետ կապված բոլոր բարդ պրոցեսները։ Իսկ դա հնարավորություն տվեց կառուցել հացի ժամանակակից, հզոր ավտոմատ գործարաններ։ Այստեղ ամեն