Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/83

Այս էջը սրբագրված է

Ահա դուք հեռախոսային ապարատի լծակից վերցնում եք հեռախոսափողը, հպում ականջին և սկսում խոսել Դուք խոսում եք միկրոֆոնի մեջ։ Միկրոֆոնը տափակ, փոքրիկ մի տուփ է, որի մեջ ածխափոշի է լցված։ Այդ տուփը ծածկված է բարակ, ճկուն թիթեղով՝ մեմբրանով Երբ դուք խոսում եք, ձայնային ալիքները հարվածում են մեմբրանին Նայած ձայնի ուժգնությանը՝ մեմբրանը ուժեղ կամ թույլ ճնշում է գործադրում ածխափոշու վրա Ածխափոշու միջով մարտկոցից կապի գիծ է անցնում էլեկտրական հոսանք Որքան ուժեղ է մեմբրանը ճնշում ածխափոշուն, այնքան ավելի լավ է նրա միջով անցնում հոսանքը Այդ պատճառով էլ խոսակցության ընթացքում գծում հոսանքի ուժը փոփոխվում է, և շղթայի մյուս ծայրն են հասնում մեկ ուժեղ, մեկ թույլ էլեկտրական ալիքներ

Էլեկտրական հոսանքի ալիքների փոխակերպված ձայնային ալիքները հասնում են գծի մյուս ծայրը՝ լսափող Այստեղ էլեկտրական ալիքները կրկին փոխակերպվում են ձայնային ալիքների Այդ հրաշագործ փոխակերպումը կատարվում է էլեկտրամագնիսի օգնությամբ Եթե դուք չգիտեք, թե ինչ է էլեկտրամագնիսը, ապա կարդացեք «Ռելե» զրույցը։ Երբ կապի գծից եկող էլեկտրական հոսանքի ալիքներն անցնում են էլեկտրամագնիսով, այն մեկ ուժգին, մեկ ավելի թույլ դեպի իրեն է ձգում մեմբրանը Մեմբրանն սկսում է տատանվել՝ իր տատանումները հաղորդելով օդին, և նորից առաջանում են ձայնային ալիքներ՝ ձայն, որն էլ հենց դուք լսում եք

Բացի հեռախոսափողից, հեռախոսային ապարատներն ունեն նաև հեռախոսի համարը հավաքելու սկավառակ և զանգ

Հեռախոսային բոլոր ապարատները կապի գծերով միացված են ավտոմատ հեռախոսային կայանին՝ ԱՀԿ-ին, որտեղ հազարավոր ռելեներ և այլ բարդ հարմարանքներ իրար են միացնում տարբեր ապարատներից եկող գծերը

Իսկ եթե հարկավոր է զանգահարել ուրի՞շ քաղաք. Դրա համար կառուցված են կապի միջքաղաքային գծեր Բայց, անցնելով հսկայական տարածություններ, էլեկտրական ալիքները ճանապարհին թուլանում են, անշուշտ Հարկ է լինում դրանք ուժեղացնել հատուկ սարքերով ուժեղացուցիչներով


Հեռուստացույց

Պատկերացրեք, որ մտնում եք մի մութ սենյակ, էլեկտրական լապտերիկի լույսի ճառագայթն ուղղում դիմացի պատին և նրա ամենավերևում, գրեթե առաստաղի տակ, այդ ճառագայթով աջից ձախ «գծում» լույսի մի գիծ Ապա հանգցնում եք լապտերիկը, այն ուղղում դեպի նախկին կետը, նորից վառում և նորից աջից ձախ «գծում» լույսի մի տող՝ առաջինից քիչ ներքև Բազմիցս կրկնելով այդ գործողությունը՝ դուք, ի վերջո, տող առ տող լուսավորած կլինեք ամբողջ պատը

Մոտավորապես նույնն է տեղի ունենում հեռուստացույցի մեջ Այստեղ պատկերն առաջանում է կինեսկոպի' էլեկտրոնաճառագայթային խողովակի, էկրանին Միայն թե էկրանի ներսի մակերևույթին տողեր է գծում ոչ թե լույսի ճառագայթը, այլ էլեկտրոնների փունջը էլեկտրոնային ճառագայթը

Կինեսկոպի էկրանը ներսից պատած է հատուկ նյութի՝ լյումինաֆորի, նուրբ շերտով Երբ այդ նյութի վրա էլեկտրոնների նեղ փունջ է ընկնում, այն սկսում է լուսարձակել Եվ այսպես, էլեկտրոնային ճառագայթը էկրանի մի տեղամասում լյումինաֆորին հարկադրում է լուսարձակել, ապա տեղափոխվում է հարևան տեղամասը Առաջին տեղամասը մարում է, լուսարձակել է սկսում հարևան տեղամասը Բայց մեր աչքը չի հասցնում այս ամենը նկատել, որովհետև ճառագայթը հեռուստացույցի էկրանը տողանցում է շատ արագ՝ վայրկյանում 25 անգամ

Հեռուստացույցը միացրեք այն ժամանակ, երբ հաղորդում չկա Լուսավորված էկրանի վրա դուք կարող եք զանազանել առանձին տողեր, որոնք էկրանի ներսի մակերևույթին գծում է էլեկտրոնային ճառագայթը Այդ տողերը 625-ն են

Իսկ ինչպե՞ս է հեռուստացույցի էկրանի վրա առաջանում պատկերը Այն հաղորդում են հեռուստատեսության ստուդիայից Հեռուստախցիկի օբյեկտիվի մեջ են ընկնում նրա առջև գտնվող մարդկանցից, առարկաներից անդրադարձած լույսի ճառագայթները, որոնք փոխակերպվում են պատկերի էլեկտրական ազդանշանների Լույսը էլեկտրականության է փոխակերպվում հաղորդող հեռուստատեսային խողովակում՝ հեռուստախցիկի գլխավոր մասում Իսկ հեռուստախցիկը միացած է ռադիոհաղորդչին, որի անտենան